Որտե՞ղ է կորած ցուցանմուշը. ցուցահանդեսի հանձնակատարը պատասխանում է Հայկ Դեմոյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Որտե՞ղ է կորած ցուցանմուշը. ցուցահանդեսի հանձնակատարը պատասխանում է Հայկ Դեմոյանին

14:09 10.07.2018

ՀԲԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ցուցահանդեսի հանձնակատարն այսօր՝ մամուլի ակումբներից մեկում, տեսակապի միջոցով պատասխանել է թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի այն հայտրարությանը, թե Փարիզում ցուցադրության տարված ցուցանմուշներից մեկը, որը Գևորգյանի պատասխանատվության տակ է եղել, կորել է:

«Մինչ օրս մենք հետ չեն ստացել մի թանկարժեք ցուցանմուշ, որի պատասխանատուն ինքն է: Գրվել է 20 նամակ: Ո՛չ ինձ, ո՛չ աշխատակցուհուն չեն պատասխանել»,- ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ասվածին այսօր Ռայմոնդ Գևորգյանն այսպես է արձագանքել.

«Ցուցահանդեսի կուրատորն ընդհանրապես իրեր ստանալու կամ վերադարձնելու հարցով չի զբաղվի, ասիգա քաղաքապետարանն է, որ կզբաղվի: Երբ նամակը եկավ, պատասխանեցի: Անպատասխան չեմ ձգած: Քաղաքապետարանի պաշտոնյաներու հետ ստուգեցի ինչ պատահած է, հետևյալ բացատրությունը ստացա՝ իրերեն մեկը, որ փորագրված տպագրություն է կապված, կարծեմ, Ավրորա Մարդիգանյանի հետ, հատուկ շրջանակի մեջ էր Փարիզի մեջ, և որպեսզի հին շրջանակ նորեն տեղավորվի, ասիգա մյուս իրերու հետ չեն վերադարձրած: Շրջանակը վերահաստատել են վերջը, պաշտոնյան դեսպանատանը հեռաձայնած է, և պարոն մը եկած է դեսպանատունի կողմեն այս շրջանակը վերցնելու համար: Եվ ասկե վերջ չեմ գիտեր՝ ինչ պատահած է»,- ասել է Ռայմոնդ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել: Ցուցահանդեսն ունեցել է «Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը» խորագիրը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուի այդ ցուցադրության մեջ ընդգրկված են եղել շուրջ 150 ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրը մարդկային ողբերգության այս կամ այն դրվագի մասին բացառիկ տեղեկություն են հաղորդում: Այդ ցուցանմուշները, որոնց մեծ մասն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանից դուրս, ներառել են ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական իրեր, փաստաթղթեր, օրագրեր, լուսանկարներ, թերթեր, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների հանգանակության թողարկումներ և այլ բնօրինակ նյութեր են:

ՀՑԹԻ կողմից ներկայացված ցուցանմուշների մեջ բացառիկ տեղ է զբաղեցրել նաև ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն, որի բնօրինակներն առաջին անգամ  են ներկայացվել փարիզյան ցուցադրության ժամանակ:

Ռայմնոդ Գևորգյանն այդ ցուցահանդեսի հանձնակատարն էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

17:20 15.06.2025

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

Հունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

16:56 15.06.2025

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

16:35 15.06.2025

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

Թեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմին

16:16 15.06.2025

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմին

Կիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

15:56 15.06.2025

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

Հունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

15:45 15.06.2025

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած տեքստում։ «Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ»,-նշված է տեքստում։ ...

BACK_TO_TOP