Ահազանգ՝ մարտական դիրքեր տանող ճանապարհին զենք-զինամթերք թողնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Ահազանգ՝ մարտական դիրքեր տանող ճանապարհին զենք-զինամթերք թողնելու մասին

12:51 10.07.2018

ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 9-ին` ժամը 12.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երասխ-Սևակավան ճանապարհից մարտական դիրքեր տանող ճանապարհին զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը Երասխ-Սևակավան ճանապարհի 5-րդ կմ-ից դեպի աջ՝ մարտական դիրքեր տանող ճանապարհի 150 մ հեռավորության աջ հատվածում, հայտնաբերել է սպիտակ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ դպրոցական պայուսակ. պայուսակի միջից հայտնաբերվել է «ՀՄՄ-1» տիպի արկի դուրս նետման 2 լիցք, 30 մմ տրամաչափի «ՀՄՄ-2» տիպի 1 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով, 14.5 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 216 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 11 փամփուշտ, իսկ պարկի կողքից հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, 12.7 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 8 և 5.45 մմ տրամաչափի 4 ինքնաձիգի 4 փամփուշտ, ինչպես նաև՝ ինքնաձիգի 1 ժապավեն՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 5 փամփուշտներով:

Հայտնաբերվածից «Ֆ-1» տիպի 3 նռնակ՝ պայթուցիչներով, «ՀՄՄ-1» տիպի արկի դուրս նետման 2 լիցքերը, 30 մմ տ/չ «ՀՄՄ-2» տիպի, 14.5 մմ և 12.7 մմ տրամաչափերի 1-ական  փամփուշտները պայթեցման եղանակով տեղում ոչնչացվել են, իսկ մնացած հայտնաբերված փամփուշտները վերցվել, փաթեթավորվել և կնիքվել են՝ փորձաքննության ուղարկելու համար: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

17:43 15.06.2025

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

Շարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

17:20 15.06.2025

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

Հունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

16:56 15.06.2025

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

16:35 15.06.2025

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

Թեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմին

16:16 15.06.2025

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմին

Կիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

15:56 15.06.2025

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

Հունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...

BACK_TO_TOP