16:37 22.06.2021
Մատենադարանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը:
Համաժողովը կազմակերպել էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը՝ Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ: Միջոցառումը համախմբել էր ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 100 ֆրանսերեն դասավանդողների:
Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով կրթության ոլորտում հայ-ֆրանսիական կապերը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ իրականացվող համատեղ ծրագրերը՝ մասնավորապես ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերի ընդլայնման և կրթության շարունակականության ապահովման տեսանկյունից:
Փոխնախարարն անդրադարձել է իրականացվող պետական քաղաքականությանը, որը նոր հնարավորություններ է ստեղծում ֆրանսերենի ուսուցման ընդլայնման և դրա որակի բարձրացման, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման առումով: Նրա խոսքերով՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչը հնարավորություն է տալիս էապես բարձրացնելու օտար լեզուների ուսուցման որակը՝ հիմնվելով կոմպետենցիոն ուսուցման վրա:
«Օտար լեզուների ուսուցման դաշտը հենց այն բնագավառն է, որտեղ առավելապես տեսնում ենք տարբեր բաղադրիչների միաձուլումը և նոր հնարավորությունների ընձեռումը: Կոմպետենցիոն մոտեցման համատեքստում հանրակրթության պետական չափորոշիչը լեզվական գրագիտությունը սահմանում է որպես երեխայի առանցքային կարողունակություն, որի արդյունքում աշակերտները պետք է բանավոր ու գրավոր գրագետ հաղորդակցվեն ոչ միայն մայրենի, այլև օտար լեզուներով: Նրանք պետք է կարողանան լեզուն օգտագործել որպես ուսումնառության և հասարակական կյանքի մասնակցության համապիտանի գործիք: Լեզուն է այն հիմքը, որով ձևավորվում է մտածողությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նա կարևորել է այն իրողությունը, որ լեզվի ուսուցումը դիտարկվի որպես միջմշակութային հնարավորություն: Ըստ նախարարի տեղակալի՝ խնդիր է դրվում ունենալ առնվազն երկու օտար լեզվով որակյալ ուսուցման հնարավորություն, մասնավորապես՝ լեզուների իմացության եվրոպական շրջանակի B2 մակարդակի ապահովում 12-ամյա կրթության, իսկ B1-ի ապահովում՝ հիմնական կրթության ավարտին: Փոխնախարարի խոսքով՝ այս պարագայում խորացված ուսուցման դպրոցները կարող են հանդես գալ որպես պոտենցիալ ռեսուրս կենտրոններ հանրապետության մյուս դպրոցների համար՝ օգտագործելով դրանց փորձառությունն ու հնարավորությունները:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ուսուցիչների մասնագիտական պատշաճ զարգացումը: Այդ համատեքստում նա ուրախությամբ փաստել է, որ «Ալիաս ֆրանսեզ» կազմակերպությունը երաշխավորվել է որպես ատեստավորման ենթակա ուսուցիչներ վերապատրաստող կառույց: Նախարարի տեղակալի խոսքով՝ խորացված ուսուցմամբ դպրոցները ևս կարող են հանդես գալ նմանօրինակ նախաձեռնությամբ: Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է հանրակրթության բարելավման գործընթացում օգտագործվող գործիքները, մասնավորապես՝ նախագծային ուսուցումը:
«Լեզուն երբեք միայն լեզվի ուսուցում չէ. հանրակրթության պետական չափորոշիչը, ըստ էության, պարտադիր է դարձնում նախագծային ուսուցումը՝ որպես մեթոդ: Այն հնարավորություն է տալիս իրականացնելու միջառարկայական նախագծեր, որոնք կկապեն տարբեր առարկաներից ստացված գիտելիքներն ու հմտությունները: Մենք կարող ենք ունենալ հրաշալի նախագծեր, որոնք կկապեն լեզուն ու պատմությունը, լեզուն ու գրականությունը, լեզուն ու արվեստը: Սա ուսուցիչներին թույլ կտա ստեղծագործական նոր ասպարեզ բացել: Վստահ եմ, որ այս ճանապարհը կանցնենք միասին, որովհետև առանց ուսուցիչների ներգրավման հանրակրթության փոփոխություններն ուղղակի անհնար կլինեն: Վստահ եմ, որ այդ ճանապարհին կունենանք մեր լավ գործընկերների աջակցությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավաստիացրել, որ նախարարությունն անելու է հնարավորը, որպեսզի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և հանրակրթության որակական փոփոխություններն օր առաջ կյանքի կոչվեն:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:
Համաժողովի ընթացքում հնչել են տարբեր ելույթներ, որոնցում անդրադարձ է եղել ֆրանսերենի դասավանդման զարգացմանը, լեզուների ուսուցման նոր չափորոշիչներին, ֆրանսերենի խորացված ուսուցման հեռանկարներին ու մարտահրավերներին և այլն:
10:18 30.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ին10:18 30.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:09 30.04.2025
Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներՄ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:00 30.04.2025
WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...
09:52 30.04.2025
Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...
09:50 30.04.2025
Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունըԴատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...
09:39 30.04.2025
Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...