19:25 23.06.2021
Ապօրինի ծագման գույքի վերադարձման ենթակա 2 տասնյակ գործեր ամփոփման փուլում են: Այս մասին այսօր Գյումրիում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: Լրագրողների հետ զրույցում ասել է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառումը պատժիչ գործիք չէ, այլ մեխանիզմ է պետական բյուջե վերադարձնելու այն, ինչը համարվում է պետական ունեցվածք:
«Եթե խոսում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքի մասին, ապա պետք է հասկանանք, որ սա պատժիչ գործիք չէ, այլ գույքի դեմ ուղղված հայտ է, որի նպատակը ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձն է պետական բյուջե: Այո՛, կան գործեր: Շուրջ 2 տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում: Կան արդեն դատական ակտեր, միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցի ապահովումներին, երբ որ արգելանք է դրվում գույքի վրա: Իմ տեղեկություններով՝ բավական մեծ չափերի գույքերի մասին է խոսքը գնում, և այո՛, գործիքը միանշանակ այն գործիքներից է, որը մենք անցած տարիների ընթացքում ներդրել ենք, ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերել: Չենք փորձել ուղղակի գույքն ամեն գնով վերադարձնել, փորձել ենք այնպիսի մարմիններ ստեղծել, այնպիսի օրենսդրական բազա ստեղծել, որ վերջնական արդյունքում որևէ կասկած չհարուցի, որ մենք չենք միջամտում սեփականության իրավունքին, այլ պետբյուջե է վերադառնում այն, ինչը պետք է լիներ պետական բյուջեում»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:
Նա նաև նշել է, որ հույս ունի, որ այն անձինք, ովքեր գիտակցում են, որ առկա է ապօրինի ծագման գույք, կհամագործակցեն պետության հետ։
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
14:02 04.08.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...
13:32 04.08.2025
Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 4-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...