Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Զինապարտության մասին» օրենքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Զինապարտության մասին» օրենքում

16:37 10.07.2018

Հուլիսի 10-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից հաստատվել է և հուլիսի 11-ի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի 3 փոփոխություն «Զինապարտոթյան մասին» օրենքում:

«Զինապարտության մասին» օրենքում կա գործող դրույթ, համաձայն որի, եթե ընտանիքում կա զինծառայության ընթացքում  զոհված հարազատ՝ հայր, մայր, քույր, եղբայր, ապա ընտանիքի արու զավակը զինծառայությունից ազատվում էր և զորակոչվում էր ոչ մարտական ծառայություն իրականացնող մասնագիտությամբ, ոչ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս: Այժմ նոր փոփոխությամբ առաջարկվում է նման դեպքերում ընտանիքի միակ արու զավակին ընդհանրապես ազատել ծառայությունից»,- մանրամասնեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Ընտանիքի 2-րդ և ամեն հաջորդ երեխայի դեպքում կկիրառվի գործող օրենքը՝ արու զավակը կզորակոչվի ոչ մարտական ծառայություն իրականացնող մասնագիտությամբ, ոչ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս:

Երկրորդ փոփոխությունը կրթության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման հետ է կապված: Գործող կագավորմամբ, եթե 19 տարին լրացել էր և քաղաքացին ենթակա էր զորակոչի, ապա հաշվի չէր առնվում հանգամանքը, որ հանրակրթական ծրագիրը չի ավարտվել:

«Այսօր դրական եզրակացություն է ստացել նաև նախագիծը, որով առաջարկել ենք մեկ անգամ կառավարության որոշմամբ տալ տարկետում մինչ ուսումնառության ավարտը: Պատճառն այն էր, որ այս զորակոչում կար 11 հոգի, որից 10-ը ՌԴ-ից Հայաստան վերադարձած քաղաքացիներ էին, իսկ մենք գիտենք, որ Ռուսաստանում հանրակրթությունը 11 տարի է, Հայաստանում՝ 12: Նրանք գալիս էին այստեղ 18 տարին լրացած, մեկ դասարան ցածր էին նստում և դպրոցն ավարտում էին 19 տարեկանում: Փորձեցինք այդ 19 տարեկանի սահմանափակումից հետո, կառավարության ակտերով համապատասխան հիմքերի առկայության դեպքում նրանց տարկետում տրամադրել»,- ասաց Բալայանը:

Երրորդ փոփոխությունը վերաբերում է 25-րդ հոդվածին: Համաձայն փոփոխության՝ մարզային և Երևանի հանձնաժողովները կկարողանան եզրակացություն տալ այն ուսանողներին, որ ընդունվել են բուհ տարկետման իրավունքով, բայց տարկետումը ձևակերպելու հնարավորություն չկար, քանի որ 18 տարին չէր լրացել:

«Այս նոր փոփոխությունը այդ տարկետումը ձևակերպելու հնարավորությունը կստեղծի: Բոլոր 3 փոփոխությունները անձի իրավական կարգավիճակը բարելավման միտում ունեն»,- նշեց Գաբրիել Բալայանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP