17:12 26.06.2021
Հանրապետությունում առանց տեղումների եղանակը շարունակվում է հունիսի սկզբից։ Երկարատև տեղումների բացակայությունը, օդի բարձր ջերմային ֆոնը, որն ուղեկցվում է ուժեղ քամիներով, լուրջ վնասներ է հասցնում գյուղատնտեսությանը։ Հանրապետությունում երաշտային պայմաններ են, իսկ խնդիրն ավելի լուրջ է Շիրակի մարզում։
Ճաքած ու չորացած հողում բանջարանաբոստանային կուլտուրաները բայանդուրցիների տնամերձներում նորմալ վեգետացիա չտեսած չորացել են։ Լոլիկի, վարունգի, լոբու ու կարտոֆիլի բերքը չի հասցրել աճել: Շիրակի մարզի ցածրադիր գոտիների մի քանի համայնքներ միշտ են բողոքել ոռոգման ջրի պակասից, բայց այս երկու շաբաթների չոր ու ցամաք եղանակային պայմանները բերքն ավելի են վնասել։
Մինչև 35 աստիճան տաքության և ամեն օր ուժեղ քամիների պայմաններում բույսին անսպառ ջուրը կփրկեր: Բայց այս ցանքատարածքների և տնամերձների բերքն անգամ առաջին ջուր չի ստացել: Բայանդուրի հողերը ոռոգում ստանում են Ախուրյանի ջրամբարից, մի քանի օր է ոռոգման ջուր են կուտակել է, բայց գյուղի պոմպակայանից տնտեսություններին ջուրը չի հասնում։
Պոմպակայանից մեկ պոմպամղիչով է ջուրն հասնում գյուղացիական 168 տնտեսությունների: Համայնքի ղեկավարի խոսքով երկու տարի առաջ գյուղի պոմպակայանում երկու պոմպ են ունեցել, հիմա մեկի հույսին են մնացել, մեկը թալանել են։ Հակառակի նման էլ այս տարի գյուղում կարտոֆիլի ցանքերն են ավելացրել։
Գյուղապետը ևս մեկ՝ նոր պոմպամղիչ տեղադրելու խնդրով դիմել է ջրային կոմիտեի նախագահին: Թե ինչ լուծում է տրվելու, առայժմ գյուղովի սպասում են պատասխանի: Հացահատիկային մշակաբույսերի դաշտերն ավելի վատ վիճակում են։ Ցորենի, գարու, վարսակի ցանքատարածքներն հեկտարներով արևից վնասվել են, հատիկը մնացել է նվազ, իսկ հասկերը չորացել են։
15 հազար հեկտար աշնանացան ցորեն, 21 հազար հեկտար գարնանացան է մշակվել Շիրակի մարզում։ Եվ այժմ ընդհանուր բերքի 1800 հեկտարը վտանգված է մարզում, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը։ Այս օրերին գյուղվարչության մասնագետները ուսումնասիրություններ են կատարել, որի արդյունքներով գնահատելու են երաշտի հասցրած վնասի չափը։
Երաշտի վնասների վերաբերյալ առայժմ գյուղացին է իր անձնական հաշվարկներն անում։ Մեկ հեկտար հողը մշակելու, ցանելու համար ծախսել է մոտ 150-180 հազար դրամ, բայց վերջնարդյունքում գյուղացուն իր հողը բերքով չի փոխհատուցում։ Մարզի ջրամբարներում ջրի պաշարներն էլ անհամեմատ քիչ են ստեղծված եղանակային պայմանների պատճառով։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...