20:59 29.06.2021
44 օրյա պատերազմի օրերին Շիրակի մարզ տեղափոխված արցախցիների մեծ մասը վերադարձել է Արցախ՝ իրենց բնակավայրեր: Իսկ նրանց, ում բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, Ստեփանակերտի հարակից գյուղերում են նոր բնակարաններ առաջարկվել: Այժմ Հայաստանում տեղահանվածների համար գործող սոցիալական ծրագրերից օգտվում են նրանք, որոնք հրաժարվել են Արցախ վերադառնալ:
Գյումրիի նախկին թիվ 1 գիշերօթիկի դատարկ մնացած շենքում օթևանեցին Արցախից տեղահանված ընտանիքները: Պատերազմի 44 օրերի ընթացքում այստեղ օթևանած ընտանիքների թիվն անընդհատ փոփոխվում էր ու ավելանում: Իսկ ռազմական գործողութուններից հետո արդեն նույն կենտրոնում ընտանիքների վերադարձի հնարավորություններն էին գնահատում։
Վերադարձածների թվում նաև այնպիսի ընտանիքներ են, որոնց բնակավայրերը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Թշնամու վերահսկողության տակ մնացած տան ու ունեցվածքի փոխարեն հատկացվել են նոր տներ Ասկերանի շրջանում:
«Ստեփանակերտի կոորդինատորի միջոցով 5 ընտանիք տեղափոխվել է Բադարա գյուղ: Իրենց տվել են այլ բնակարաններ նաև կահույք : Այն ինչ կորցրել են պատերազմի հետևանքով վերադարձվել է պետության կողմից: Հիմա իրենք բնակվում են Արցախում: Ստեփանակերտի բնակիչները վերադարձել են իրենց տները: Եվս մեկ ընտանիք հովանավորի միջոցներով է բնակարանատեր դարձել: Այժմ ապրում են Վանաձորում: Ընդհանուր՝ մինչ օրս այս կենտրոնում ապրել ու խնամվել է՝ 300 արցախցի»,- SHANTNEWS-ին ասել է խնամքի կենտրոնի պատասխանատու Լիանա Ասլանյանը:
Թիվ 1 գիշերօթիկի նախկին շենքում 300 արցախցի է ժամանակավոր ապրել: Հիմա 4 ընտանիք է մնացել: Նրանք են, որոնք հրաժարվել են առաջարկված ծրագրերից, Արցախ չեն ուզում վերադառնալ:
Մառլեն Վարդանյանը 1990-ականներին է Երևանից Շուշի տեղափոխվել, 20 տարուց ավելի տուն ու տեղ էր հիմնել, ապրուստ վաստակել: Ամեն ինչ թողել է Շուշիում ու հոկտեմբերից Գյումրիում է ապրում: Արցախ այլևս չի վերադառնալու:
«Շատերն են վերադարձել Ստեփանակերտ, որոշները՝ Բադարա գյուղ: Հիմնականում վերադարձել են արցախցիները: Իրենց հողն ու ջուրն է, պետք է գնան: Իսկ ես այլևս չեմ վերադառնալու: Տունս ու ապրուստս այլևս չկա: Որոշել եմ՝ մնալու եմ Գյումրիում»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Մառլեն Վարդանյանը:
Բոլոր այս ընտանիքները համարվում են բնակարանի կարիքավոր, բայց դեռ չհստակեցված կարգավիճակով: 44 օրյա պատերազմի հետևանքով տները կորցրած ու Հայաստանում բնակվող արցախցիները դեռ անօթևանի կարգավիճակ չունեն: Իսկ Գյումրիի թիվ 1 գիշերօթիկի նախկին շենքում մնացած 4 ընտանիքներին տեղեկացրել են, որ այստեղ ժամանակավոր են մնալու: Շենքն այլ նպատակների համար է օգտագործվելու։
«Նախարարութունում տեղյակ են, տվյալները փոխանցել ենք, հետռաքրքրվում են, հարցնում են: Այս պահի դրությամբ այս շենքը՝ նախկին թիվ 1 գիշերօթիկը, հատկացվել է սպորտդպրոց հիմնելու նպատակին: Երևի, երբ այդ աշխատանքները սկսվեցին, այդ ժամանակ էլ նաև կզբաղվեն այստեղ ապրող ընտանիքների հարցերով»,- ասել է կենտրոնի պատասխանատու Լիանա Ասլանյանը:
Գյումրիում Արցախից տեղահանված 85 ընտանիք կամ 450 մարդ է ապրում: Նրանք հաշվառվել են համայնքապետարաններում, մարզպետարաններում , աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:Իսկ սա հնարավորություն է տալիս միայն սոցիալական ծրագրերից օգտվել:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
14:02 04.08.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...