19:07 10.07.2018
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանից, թե նա արդյոք կառաջադրի՞ իր թեկնածությունը տնօրենի պաշտոնը դարձյալ ստանալու համար:
«Ես իմ խոսքի տերն եմ, ես անցյալ տարի որոշում էի կայացրել, որ ԱՄՆ-ից գալուց հետո որևէ պաշտոնավարման, երկարաձգման չեմ հավակնելու: Իմ որոշումն է: Ես իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ 100-ամյակի հետ կապված: Թանգարան-ինստիտուտը միջազգային հեղինակություն վայելող հաստատություն է, ես չեմ կարող աթոռի հետ սերտաճել»,- ասել է Հայկ Դեմոյանը՝ հավելելով, որ ինքը չի հավակնում նաև հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնին:
Հիշեցնենք, որ 2017 թվականին, կառավարության որոշմամբ, ՀՑԹԻ-ը ՊՈԱԿ-ից վերածվեց հիմնադրամի, որի հոգաբարձուների խորհուրդն իր առաջին նիստը հրավիրեց այս տարվա հուլիսի 3-ին և նախագահ ընտրեց պատմաբան, «Հայոց ցեղասպանություն. ամբողջական պատմություն» աշխատության հեղինակ Ռայմոնդ Գևորգյանին:
Ինչ վերաբերվում է իր անելիքներին՝ Հայկ Դեմոյանն ասել է, որ առաջարկներ ունի թե՛ Հայաստանից, և թե՛ արտասահմանից, իրեն մի քանի ամիս է պետք ծրագրերը վերադասավորելու համար, կզբաղվի գիտական գործունեությամբ: Եթե առաջարկ լինի ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդում լինելու, կընդունի:
«Կդիտարկե՞ն իմ թեկնածությունը, նորից կվերանայվի՞ այդ կազմը, թե՞ ոչ, արդեն իրավասու մարմնի իրավասությունների մեջ է: Ես իմ լավագույն տարիները նվիրել եմ այդ հաստատությանը: Ես չեմ կարող դանակը վերցնել և կտրել, հասկանո՞ւմ եք: Ցանկացած գործուղման ժամանակ, կամ մեկ այլ տեղ, եթե ես տեսնեմ թանգարանի հավաքածուն համալրելու համար որևէ իր, ես անպայման դա պետք է ձեռք բերեմ և տանեմ-հանձնեմ էնտեղ: Խորհրդում մնալու առաջարկն ընդունելու ցանկությունը համարում եմ տրամաբանական»,-հավելել է Հայկ Դեմոյանը:
18:06 15.06.2025
Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա18:06 15.06.2025
Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահԻրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...
18:06 15.06.2025
Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրաԻրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...
17:43 15.06.2025
Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքումՇարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...
16:56 15.06.2025
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվենԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...
16:35 15.06.2025
Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ ԱրաղչիԹեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...