19:12 30.06.2021
Գյումրիում գործում է 8 միկրոավտոբուսային երթուղի: 8 երթուղին 90 միկրոավտոբուս է սպասարկում: Տրանսպորտային միջոցները երթուղիների միջև անհամաչափ են բաշխված: Կախված է երթուղու ուղղությունից ու ուղևորների քանակից: Ամբողջ Գյումրիի երթուղային ցանցը սպասարկում է մեկ ընկերություն, որն էլ ամենաշատ տրանսպորտային միջոցներ հատկացրել է այն երթուղուն, որտեղ ուղևորահոսքը մեծ է: Կանգառներում ուղևորների կուտակումներ չկան, ըստ այդմ էլ՝ միկրոավտոբուսներն աշխատում են ուշ-ուշ: Ժամային պարբերականությունն ընտրված է այնպես, որ ամեն մի երթուղային դատարկ չպտտվի քաղաքի փողոցներով:
«8 երթուղում տարբեր քանակության մեքենաներ են: Կենտրոնական երթուղիներում, որոնք անցնում են Վազգեն Սարգսյան, Շիրակացի փողոցներով, ավելի շատ մեքենաներ են, քան մյուսներում: 8 երթուղին ընդհանուր սպասարկում է 90 միկրոավտոբուս: Երթուղիներն աշխատում են մի քիչ ծանրաբեռնված: Կառավարության որոշման համաձայն՝ ամեն տարի 15 տարին լրացած մեքենաները դուրս են գալիս շահագործումից, ու սպասարկող ընկերությունը նոր մեքենաներ ձեռք չի բերում: Դրա համար էլ երթուղիները փոքր-ինչ ծանրաբեռնված են»,-Shantnews-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը:
Միկրոավտոբուսների ու ավտոբուսների, այսպես ասենք, «տարիքային ցենզ» գոյություն ունի: Նախկինում այս սահմանը 15 տարին էր, անցած տարվա դեկտեմբերից շահագործման թույլատրելի ժամկետը կրճատվել է ու դարձել 10 տարի: Այսինքն՝ տրանսպորտային միջոցը կարող է աշխատել, հանրային ուղևորափոխադրումներ կատարել, եթե արտադրման օրվանից սկսած մեքենայի տարիքը չի գերազանցում 10 տարին: Ըստ այդմ, քաղաքի երթուղայինները հերթով շահագործումից դուրս են գալու: Փոխարինելու են նոր միկրոավտոբուսները, որոնք սուբվենցիայով են ձեռք բերվելու: Հայտը հաստատվել է, բայց մեքենաների գնման գործընթացը դեռ չի սկսվել:
«Մրցույթ է հայտարարվել, հայտնի է շահող կազմակերպությունը: 65 «ԳԱԶել» մակնիշի մեքենա է ձեռք բերելու՝ 16-17 տեղանոց: Մեքենաները 120 օրվա ընթացքում կազմակերպությունը պարտավորվել է ներկրել Գյումրի, հանձնել մեզ: Իսկ քաղաքի երթուղային նոր ցանցը պատրաստ կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Շատ մեծ փոփոխություններ չեն լինելու: Էլի 8-9 միկրոավտոբուսային երթուղիներ կլինեն: Նախատեսում ենք մեկ երթուղի նոր ասֆալտապատված Գերցեն փողոցում ավելացնել»,- նշել է Արտյոմ Սարգսյանը։
Մեքենաների քանակն ու մակնիշը որոշվել է մրցույթի արդյունքում: 4 ամսից են դրանք Գյումրի հասնելու, նույն ժամկետներում էլ, ըստ քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի, քաղաքի նոր երթուղային ցանցն է գծվելու: Փողոցների ասֆալտապատմանը զուգահեռ, քաղաքապետարանի տրանսպորտի բաժնում խոսում են նոր երթուղային ցանց ունենալու մասին։
Իսկ ինչպես են շահագործվելու նոր միկրոավտոբուսները՝ մրցութայի՞ն, թե՞ քաղաքապետարանի միջոցներով, դեռ հստակ չէ: 65 միկրոավտոբուսները համայնքային գույք են լինելու։ Քննարկվում է երկու տարբերակ: Քաղաքապետարանը կարող է դրանք վարձակալության տալ մասնավոր սպասարկող ընկերությանը կամ ինքը շահագործել: Վերջնական որոշում կայացնելու են, երբ տրանսպորտային միջոցները տեղ հասնեն և քաղաքի երթուղային ցանցն ունենան:
Թիվ 1 և 40 ավտոբուսային երթուղիները չեն շահագործվում, չինական ավտոբուսները շուտ շարքից դուրս են եկել, բայց քաղաքի երթուղային ընդհանուր ցանցում ավտոբուսային երթուղիները պահպանվում են: Քաղաքապետարանը պարբերաբար մրցույթներ է հայտարարում նաև դրանց շահագործման համար: Մրցույթների ժամկետները լրանում են, մասնակցության հայտ ներկայացնողներ չկան:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:50 04.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...