Էներգամատակարարման մաշված ցանցն ամենօրյա վթարների ու հոսանքազրկումների պատճառ է դարձել Շիրակավանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Էներգամատակարարման մաշված ցանցն ամենօրյա վթարների ու հոսանքազրկումների պատճառ է դարձել Շիրակավանում

18:40 01.07.2021

 

Էներգամատակարարման մաշված ցանցը Շիրակի մարզի շատ բնակավայրերում ամենօրյա վթարների ու հոսանքազրկումների պատճառ է դառնում: Օրինակը Անի խոշորացված համայնքի Շիրակավան գյուղում է: Ամբողջ գյուղի հենասյուները փտած են, էլեկտրահաղորդման գծերը՝ մաշված: Գրեթե ամեն օր քամու հետևանքով ամբողջ գյուղը հոսանքազրկվում է:

Օդում խճճված հոսանքալարերը պահում են թեքված, ծուռ շարք կազմող հենասյուները: Դրանք տեղադրվել են 1982-ին, երբ Ախուրյանի ջրամբարի շինարարությամբ պայմանավորված, Շիրակավան գյուղը տեղափոխվել է նոր տարածք: Հետո հենասյուները տեղափոխվել են, տեղադրվել գյուղացիների բակերում ու տնամերձներում:

«Հոսանքազրկվում է ամբողջ գյուղը, որովհետև հենասյուները տապալվում են քամուց, լարերն իրար մոտ են մոնտաժված: Ամեն օր քամու հետևանքով հրավառություն է մեր գյուղում: Խնդիրը շատ հին է, ինչպես հին են մեր հենասյուներն ու հաղորդալարերը: Մասնակի լուծումներով խնդիրը չի լուծվի: Էներգամատակարար ընկերությունը պետք է շահագրգռված լինի, փուլ առ փուլ լուծեն գյուղի խնդիրը»,- Shantnews-ին ասել է Շիրակավանի վարչական ղեկավար Սլավիկ Վարոսյանը:

Բոլոր գյուղացիների տներում հոսանքի պատճառով շարքից դուրս եկած կենցաղային տեխնիկա կա: Կարճ միացման հետևանքով հոսանքի տատանումներ են առաջանում:

Էլցանցերի գյուղի տեսուչն է նշում՝ ամբողջ Շիրակավանի էներգամատակարարման ցանցը ենթակա է նորացման: Որպես ապացույց էլ՝ հենասյուներն է ցույց տալիս: Փայտե հենասյուները վաղուց են շարքից դուրս եկել, փտած են ու խիստ վտանգավոր: Թեթև քամուց հենասյուները ճոճվում են: Գյուղացիներն են պատմում, որ վթարային հենասյուների վրայից անգամ արագիլներն են իրենց բները տեղափոխել:

Էլցանցերի գյուղի տեսուչը նշում է, որ մի քանի անգամ ինքն էլ է դիմել իր վերադասին: Էլցանցերի Անիի մասնաճյուղի պատասխանն է մեզ փոխանցում, որ Շիրակավանում էներգամատակարարման ցանցի նորացումը փուլային է լինելու: Առաջին փուլն առաջիկա օրերին կսկսվի: Գյուղի մի հատվածում չափագրումներ ու հաշվարկ են կատարել:

«Հաշվարկ ենք կատարել: 500 մետր տարածքում  հենասյուները և հաղորդալարերը պետք է փոխվեն, նորացվեն: Այսինքն՝ աշխատանքները Շիրակավանում պետք է սկսվեն: Իսկ թե ինչքան կտևեն այդ աշխատանքները, ամբողջ գյուղում կկատարվեն, թե միայն մի հատվածում, ես չեմ կարող ասել: Հիմա վիճակն այսպիսին է, որ ես եմ հոսանքազրկում գյուղը: Քամու հետևանքով հաղորդալարերը փաթաթվում են իրար, կտրվում են, ես էլ նորոգելու համար 3-4 ժամով հոսանքազրկում եմ գյուղը»,- Shantnews-ին ասել է ՀԷՑ Շիրակավանի տեղամասի տեսուչ Գոռ Հորվեխյանը:

Շիրակավանում, ըստ տեսուչի, մոտ 130 հենասյուն կա: Էլցանցում որոշել են, դրանցից առայժմ նորերով են փոխարինվելու 15-16-ը: Սա գյուղում մոտ 30 տան համար կապահովի անխափան  էներգամատակարարում: Նաև վարչական ղեկավարին  էլցանցերից վստահեցրել են, որ գյուղի ցանցի փուլային նորացումը որպես առաջնահերթություն են դիտարկում, այսինքն՝ Շիրակավանը էլցանցի ներդրումներին սպասող բնակավայրերի ցանկում առաջիններից է:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 04.08.2025

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

14:50 04.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

14:32 04.08.2025

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

BACK_TO_TOP