12:54 02.02.2018
Երեկ՝ փետրվարի 1-ին, տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընդլայնված նիստը: Ինչպես հայտնում են ՀՅԴ-ից, ամփոփվել է քաղաքական կոալիցիայի մեկամյա գործունեությունը: Մեջբերում ենք ՀՅԴ հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«Ներկայացված զեկույցների և քննարկման արդյունքում կատարվեցին հետևյալ հաստատումները.
- Անցումը խորհրդարանական կառավարման նոր սկզբի, երկրի առաջընթաց զարգացման խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն է՝ առանց զիջելու մեր ազգային-պետական ռազմավարական շահերը: Համակարգային, որակական բարեփոխումները խորացնելու, անշրջելի դարձնելու անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծված:
- Կոալիցիոն կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, առաջնորդվում է Դանակցության պաշտպանած՝ «զարգանալ՝ չզիջելով» դժվարին, բայց արժանապատիվ սկզբունքով:
- Սահմանադրական օրենքների ընդունմամբ, օրենսդրական նոր կարգավորումներով ձևավորվել են խորհրդարանական կառավարման անհրաժեշտ հիմքերը:
- ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի կնքմամբ ստեղծված է խորհրդարանական համակարգի առաջադեմ փորձը տեղայնացնելու անհրաժեշտ միջավայր:
- Արդարադատություն երաշխավորող դատական անկախ համակարգի ձևավորման գործընթաց է սկսվել:
- Օրենսդրորեն հակակոռուպցիոն անկախ ինստիտուցիոնալ համակարգ է ձևավորվում, որի գործունեությունը, ակնկալում ենք, վստահություն կներշնչի ոչ միայն հանրությանը, այլև տնտեսավարողներին ու ներդրողներին:
- Պաշտպանության ոլորտում ընթացքի մեջ են «Ազգ-բանակ» հայեցակարգի ամբողջացմանը, ռազմաարդյունաբերական համալիրի կայացմանն ու սահմանների անձեռնմխելիությանն ուղղված՝ իրենց ծավալով և խորությամբ աննախադեպ բարեփոխումները:
- ԵՄ և ԵԱՏՄ հետ միաժամանակյա և փոխշահավետ գործընկերային հարաբերությունների համադրմամբ՝ ստեղծվել է երկրի միջազգային հեղինակության բարձրացման և բազմավեկտոր, փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտ միջավայր:
- Վերջին տարիների համեմատ արձանագրվել է աննախադեպ տնտեսական աճ, կտրուկ ավելացել է արտահանման ծավալը, էականորեն բարելավվել է հարկային և մաքսային վարչարարությունը, գերակատարվել է 2017թ. բյուջեն, ընթացքի մեջ են մի շարք ներդրումային ծրագրեր, մարզերում տնտեսական աշխուժության նշաններ կան:
Անշուշտ, աննախադեպ ծավալ և խորություն ունեցող փոփոխությունները միանգամից չեն կարող արդյունավորվել: Առաջնահերթ խնդիր է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը լիարժեքորեն համապատասխանեցնել նոր սահմանադրական կարգին՝ ազատվելով նախորդ համակարգի ձևավորած կարծրատիպերից և հաստատել նոր համակարգից բխող ներիշխանական հարաբերություններ: Հանրային վստահությունը սկիզբ առած բարեփոխումների նկատմամբ օրեցօր ավելացնելու համար չպետք է տպավորություն թողնել, որ Սահմանադրական կարգը փոխվել է, բայց կառավարման գործելաոճը, տնտեսական և սոցիալական կարգերը մնացել են նույնը: Քաղաքական կոալիցիան պարտավոր է վեր հանել առարկայական ու ենթակայական բոլոր խոչընդոտներն ու խնդիրները, որոնք թույլ չեն տալիս անհրաժեշտ թափը հաղորդել երկրի զարգացմանը և սոցիալական արդարության միջավայր ստեղծել: Հարկ է արձանագրել, որ բարեփոխումների հանդեպ դեռևս հանրային անվստահությունը հաղթահարված չէ, և երկրի զարգացման տեմպերը մեզ չեն բավարարում:
Այս առումով անհրաժեշտ է՝
- Հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահություն ու լավատեսություն ձևավորելու նպատակով՝ գործադրել շահերի բախման դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ:
- Վարել բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի մարդկային կապիտալ ձևավորելուն ուղղված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն:
- Կառավարության կառուցվածքի և գործունեության, պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքներով ապահովել կառավարության, վարչապետի և նախարարների սահմանադրությամբ նախատեսված կարգավիճակներին համապատասխան լիազորությունների և պարտականությունների տարանջատումն ու պատշաճ կարգավորումը: Հետագայում անդրադառնալ կառավարության կառուցվածքն էականորեն օպտիմալացնելու խնդրին:
- Ընտրական օրենսգրքում վերանայել գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, խոշորացված համայնքներում ներդնել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելը և ավագանիների ձևավորման համամասնական ընտրակարգ:
- Հստակեցնել Հայաստանի տնտեսական կարգի սահմանադրական հիմք հանդիսացող սոցիալական-շուկայական տնտեսության մոդելը՝ նպատակ ունենալով մեղմել սոցիալական բևեռացումը, խթանել աշխատատեղերի ստեղծումը, ձևավորել բազմակենտրոն տնտեսական զարգացման օջախներ:
- Անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք կառավարության ծրագրում ամրագրված նպատակների կենսագործման ուղղությամբ՝ աղքատության 12 տոկոսով նվազեցում, անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ, ժողովրդագրական իրավիճակի արմատական բարելավում, սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորում, պարենային ինքնաբավության մինչև 75 տոկոսի ապահովում:
- Անհրաժեշտ է գործնական քայլերով թույլ չտալ, որ ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցողները հակամրցակցային համաձայնություններով միասնական գնային քաղաքականություն թելադրեն:
- Վերանայել իրականացվող սոցիալական քաղաքականությունը՝ նպատակ ունենալով քաղաքացիների կենսաապահովման նվազագույն պայմանների ապահովումը և գնաճի ազդեցության մեղմումը:
- Ձևավորել պետական ռազմավարական անհրաժեշտ պաշարներ քաղաքացիներին աղետներից և սոցիալ-տնտեսական ռիսկերից ապահովագրելու համար:
10. Հասնել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի, որպես մեկ միասնական հայության ամբողջացման՝ հայության ճակատագրում բոլոր հայերի մասնակցությունն ապահովող համապատասխան իրավաքաղաքական միջավայրի ստեղծմանը:
Նիստի վերջում առաջարկվեց, որ կառավարման նոր համակարգի ներդրումից հետո ճիշտ կլինի, եթե քաղաքական կոալիցիան համատեղ ամփոփի գործունեության մեկ տարվա արդյունքները և դրանք ներկայացնի Հայաստանի քաղաքացիներին»:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...