Սիբիրյան խոցի նոր դեպքեր այսօր Իսահակյան գյուղում չեն արձանագրվել․սանիտարական խստացված միջոցառումներ են ձեռնարկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Սիբիրյան խոցի նոր դեպքեր այսօր Իսահակյան գյուղում չեն արձանագրվել․սանիտարական խստացված միջոցառումներ են ձեռնարկվել

20:09 02.07.2021

Իսահակյան գյուղի մոտ հսկողություն են իրականացնում Անիի ոստիկանության տեսուչները, ստուգում են գյուղ մուտք ու ելք անող տրանսպորտային միջոցները, կատարում են սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ։

Հիվանդության առաջին դեպքը գյուղում արձանագրվել է Գևորգյանների տնտեսությունում, խոշոր ու մանր եղջերավորներն իրար հետևից սատկել են։  Անասնատերը դրանից մեկ օր առաջ էր նկատել, որ կենդանիները ջերմում եմ։ Բայց չի կասկածել, որ լուրջ հիվանդությամբ են վարակված, հարկադիր մորթի է ենթարկել ու ավելի լուրջ խնդրի բախվել՝ ինքն է վարակվել։

Միայն Գևորգյանների տնտեսությունում 17 մանր, 3 խոշոր եղջերավոր  կենդանի է անկել։ Պատմությունը կրկնվել է հարևան երկու տնտեսությունում։ Նույն կերպ են վարվել նաև այդ անասնատերերը։ Կենդանիներին մորթել ու վաճառել են համագյուղացիներին։

Երկրորդ օրն է բուժքույրն ու Մարալիկի առողջության կենտրոնի բժիշկները  շրջում են գյուղով, ստուգայցեր են կատարում, ջերմաչափում ու մաշկային վնասվածքներն ուսումնասիրում, կասակածելի դեպքեր այսօր դեռ չեն ունեցել։ Սննդի անվտանգության տեսչության Շիրակի մարզային կենտրոնը կանախարգելիչ աշխատանքներ է իրականացնում։ Գյուղից բավական հեռու առանձնացված մի տարածքում, խորը փոսում հավաքել են հիվանդ կենդանիներին, ինչպես նաև մսեղիքն ու կանթնամթերքը, և տեղում՝ այրման միջոցով, ոչնչացնում են։

Իսկ որտեղի՞ց ու ինչպե՞ս են վարակվել կենդանիները։ Գյուղացիները կապում են երաշտային վիճակի հետ, անասունները դաշտերում չոր ու ոչ սննդարար կերով են սնվում։ Իսկ առաջին ու կարևոր գործոնն, ըստ վարչական ղեկավարի, պատվաստումների ուշացումն է։

«Ինձ անասնաբույժը ասաց, որ սիբիրախտի դեմ պատվաստում է արել 119 անասունի, բայց գյուղում պետք է պատվաստվեր 810 գլուխ։ Ասել էր, որ պետք է մնացածին էլ անի ու դեռ չէր արել»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Իսահակյանի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը։

Երեկվանից գյուղի մնացած անասնագլխաքանակը ևս  պատվաստել է, պատասխանատուները վստահեցնում են , որ հիմա բոլոր մանր ու խոշոր եղջերավորները պատվաստված են։ Արդյո՞ք պատվաստումների ուշացումն է հիմնական պատճառը հիվանդության տարածման, խնդիրն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP