Շիրակի մարզում այս տարի ավելացել են ցանքատարածքները․ տարիներով անմշակ հողերը գյուղացին վարել է, բայց բերքը սպասվածից քիչ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Շիրակի մարզում այս տարի ավելացել են ցանքատարածքները․ տարիներով անմշակ հողերը գյուղացին վարել է, բայց բերքը սպասվածից քիչ է

17:30 03.07.2021

 

Շիրակի մարզում աշնանացան և գարնանացան հացահատիկային ցանքատարածքներն ավելացել են։ Այն հողակտորները․ որոնք տարիներով անմշակ էին, այս տարի գյուղացին վարել է, ցանել, միայն թե բերք կամ ընդհանրապես չի ստացվել, կամ սպասվածից քիչ է։ Այս մասին է նշում Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը։

«2021 թվականը Շիրակի մարզի առումով կարելի է հատուկ շեշտել և համարել աննախադեպ, որովհետև մարզում ցանքատարածությունների աճ է գրանցվել, նախորդ տարիներին նվազում էին, իսկ այս տարի ավելացել է և՛ աշնանացան հացահատիկի,և՛ գարնանացան հացահատիկի ցանքատարածությունները։ Աշնանացան հացահատիկը նախորդ տարվա համամեմատությամբ աճել է 160 հեկտարով՝ հասնելով 14․ 963 հեկտարի, իսկ գարնանացան հացահատիկը շուրջ 3000 հեկտարի աճ ունենք։ Սա պայմանավորված է  սերմնաբուծության պետական աջակցության ծրագրով և նշված 3000 հեկտարից բացի, կարելի է առանձնացնել էն տարածքները, որոնք շուրջ 30 տարի չէին մշակվել ու դարձել էին խոտհարքներ,հիմա Ամասիայի և Աշոցքի, Արփիի տարածաշրջաններում սկսել են հացահատիկ մշակել»,- ասել է Անդրանիկ Նալբանդյանը։

Գյուղատնտեսական տարին դեռ չամփոփած՝ արդեն նախնական պատկեր ունեն, թե ցանքատարածություններից  ինչ ծավալի բերք կարող են ստանալ։ Տարին երաշտային է, ու մարզի որոշ տարածաշրջանների ցանքատարածություններից բերք հավաքել հնարավոր չէ։

« Աշնանացան ցորենի ցանքատարածություններից կարող է միջինից մի քիչ ցածր բերք ապահովենք։ Հիմնականում բազմամյա խոտհարքներից շատ ցածր բերք ստացվեց և գարնանացանն է կանխատեսվում, որ ցածրադիր շրջաններում վտանգված է,ավելի քիչ բերք կստացվի։ Ցածրադիր գոտիներում ջրովի վարելահողերում մշակվող գարնանացանն ընդհանապես չէին ջրվում, թողնում էին իրենց բնական աճով, բայց այս տարի  գարնանացանին ևս անհրաժեշտ եղավ ջուր, բայց էլի ունենք ցածր բերք, տեղեր էլ ունենք, որ կարող է ընդհանրապես բերք չհավաքվի։ Մոտ 3000- 4000 հա հնարավոր է, որ կոմբայնը բերքը չկարողանա  քաղել։ Օրինակ ՝ Անիի ցածրադիր գոտիներում, Արթիկում ունենք նման ցանքատարածություններ»,-ասել է Անդրանիկ Նալբանդյանը։

Երաշտային պայմանների հետևանքով վնասված ցանքատարածությունների դիմաց  փոխհատուցում  չգյուղացուն չի տրվում, եթե նույնիսկ հողերն ապահովագրված են ։ Պատասխանատուի խոսքով գյուղատնտեսական ապահովագրական ծրագրերում  երաշտային պայմանների համար  փոխհատուցում նախատեսված չէ։ Գյուղապահովագրությունը վերաբերում է միայն ՝ կարկուտի, հրդեհի ու ցրտահարության դեպքերին։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP