19:58 03.07.2021
Հունիսից սկսված չոր, երաշտային պայմանները մեծ վնասներ են հասցրել մարզի ավելի քան 3000 հա ցանքատարածություններին, արդյո՞ք այս դեպքում ոռոգումը կարող էր փրկել բերքը, եթե ժամանակին տնտեսությունները կարողանային ոռոգել։
Shantnews-ի հետ զրույցում այս հարցին է անդրադարձել Շիրակի մարզպետարանի գյուղվարչության բաժնի պետը։ Վերջինս ներկայացրել է, որ ոչ միայն ջրի պակասի, այլև ֆերմերների անուշադրության հետևանքով է, որ բոլոր տնտեսությունները չեն հասցրել ոռոգել ցանքատարածությունները։
«Անցած տարի Արփիի ջրամբարում էր ջուրը քիչ, մտահոգություններից ելնելով Կառնուտում ավելի շատ կուտակվեց, իսկ այս տարի հակառակն եղավ՝ Արփիում ավելի շատ է ու շատ ջուր ունենալով գիտեինք, որ խնդիր չի առաջանա՝․ որ Կառնուտում հուլիս -օգոստոսին ջուր ունենալու ենք, բայց ստացվեց այնպես, որ Կառնուտի ջուրն ավելի շուտ սպառվեց, քան կատարված հաշվարկներն էին։ Եվ այստեղ հողօգտագործողների տվյալներ չտալու հետ կապված եղավ խնդիրը։ Գիտեինք, որ Կառնուտից մաքսիմում կարող են ոռոգվել 2500 հա վարելահող, բայց այս տարի նույնիսկ գարնանացան է ոռոգվել, այս տարի բոլոր մշակաբույսերին ոռոգման ջրի պահանջ եղավ, քանի որ ցանքատարածություններն ավելացել էին»,- պարզաբանել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը։
Նա նաև հավելել է, որ ոռոգումը հարկավոր էր համակարգված կատարել։ Այժմ Կառնուտի ջրամբարում ջուրը քիչ է, իսկ դրանից կարող է ավելի շատ Ազատան համայնքը խնդիրներ ունենալ, իսկ դրա համար պետք է գյուղացիները, ՋՕ Շիրակի մասնաճյուղը ըմբռնումով մոտենան ու համակարգված գործեն, որ չտուժի բերքը։
«Ջուր հիմա էլ է տրամադրվում, ճիշտ է․ բողոքում են տնտեսությունները, բայց տարբեր տեղեր, տարբեր խնդիրներ են։ Օրինակ Ազատանի մտավախությունը Կառնուտի ջրի վերջանալն է, որ հնարավոր էլ ջուր չհասնի, բայց ՋՕ կոմիտեի վստահեցմանբ՝ հնարավոր է աշխատանքները կազմակերպել․ 1 օր Կառնուտի տարածքն ընկած հողատարածքները ոռոգեն, 1 օր էլ՝ Ազատան, Գետքը և մյուսներին էլ ջրով ապահովեն։ Խնդիրը գյուղացիների նշած ՀԷԿ-ի հետ կապված չէ ։ Շիրակ ՋՕ մասնագետները կարող են հաշվարկ կատարել, թե ինչքան ջուր է պետք ոռոգելու համար մարզին։ ՀԷԿ-ն ունի նշված ժամկետներ պայմանագիր, թե երբ հայտարարվի ոռոգման սեզոն, ՀԷԿ-ը պիտի դադարեցնի իր գործը»։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...