21:08 05.07.2021
Ոռոգման ջրի պահանջով շուրջ 5 ժամ Ազատանի, Բենիամինի, Գետքի, Ախուրյանի և հարակից մի քանի համայնքների հողօգտագործողները Գյումրի-Երևան մայրուղին փակ պահելուց հետո բացել են ճանապարհը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Բողոքավորները պահանջում էին հանդիպում Շիրակի մարզպետի կամ ՋՕ ընկերության որևէ պատասխանատուի հետ, սակայն վերջիններիս հետ ոչ մեկն այդպես էլ հանդիպման չի եկել։
Ճանապարհը բացելու հորդորներով հողօգտագործողների հետ բանակցել են Շիրակի մարզային ոստիկանության ներկայացուցիչները, վերջիններս համաձայնել են բացել ճանապարհը պայմանով, որ ՋՕ պետական կոմիտեի նախագահի հետ հանդիպում կունենան վաղը։ Մեր թղթակցի հետ զրույցում Ազատան համայնքի ղեկավարը հայտնել է, որ պայմանավորվածություն արդեն ունեն։
Ոռոգման ջուրն այլևս օգուտ չէ երաշտից վնասված բերիքն, հողագործները SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել են, որ օրեր առաջ խոստացած ջրի ծավալն այդպես էլ տասնյակ համայնքների չի ապահովվել Կառնուտի ջրամբարում անբավարար ջրի քանակի պատճառով։ Եղած ջուրն էլ բոլոր տնտեսություններին չի հասել, ցանքատարածությունները չեն ոռոգել։
Հիմա գյուղացիներն իրենք իրենց վնասի չափերն են հաշվարկում։ Ասում են՝ եթե անգամ Արփիի ջրամբարից էլ ջուր բաց թողնեն դեպի Կառնուտի ջրամաբար, էլի բերքը փրկել հնարավոր չէ։ Հիմա արդեն հողօգտագործողների պահանջը կրած վնասի փոխհատուցումն է։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...