16:17 02.02.2018
Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն, ով նաև հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավարն է, այսօր ասուլիս էր հրավիրել և պատմել մայրաքաղաքի տրանսպորտի նոր ցանցի ուղղությամբ տարվող աշխատանքներից: Ինչպես հայտնի է, «Նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի» մշակման ծրագիրն իրականացնում են WYG International ընկերությունն ու «Ամերիա» ՓԲԸ-ն համատեղ՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի վերահսկողությամբ: Ծրագրի մշակման համար անգլիական ընկերությանը 800 հազար եվրո է վճարվել: ShantNews-ը հետաքրքվել է, փոխքաղաքապետից, թե արդյո՞ք չկար նույն ծրագիրն ունենալու ավելի մատչելի տարբերակ:
«Գինը որոշվում է մրցույթով, մրցույթով տվյալ պարագայում շահող է ճանաչվել նվազագույն գին առաջարկած կազմակերպությունը», – պատասխանել է Վահե Նիկոյանը
Հարցին՝ այսինքն հայկական կազմակերպություններ մրցույթին չեն մասնակցել, Նիկոյանը պատասխանել է, որ ոչ՝ հավելելով, որ տվյալ միջազգային կառույցում իրենց մասնաբաժինն ունեն նաև հայաստանյան ընկերություններ:
«Հայտարարվել է մրցույթ՝ հստակ տեխնիկական առաջադրանքով: Ով մրցույթում առաջարկում է նվազագույն գին, այն ճանաչվում է հաղթող: Տվյալ պարագայում մրցույթում առաջարկվել է նվազագույն գին անգիլական WYG International ընկերության կողմից, որն իրականցնում է աշխատանքները: Ցավոք ես, մոտ երեք տարի է զբաղվում եմ այս գործընթացով, չեմ տեսել նման հայկական կազմակերպություն, որը երբևէ մկաշել է երթուղային ցանց, այդ թվում՝ նույնիսկ սովետական ժամանակահատվածում», -հավելել է Վահե Նիկոյանը:
Երևանի «Նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի» մշակման ծրագիրի մրցույթին ընդամենը 4 ընկերություն է մասնակցել: Այս դիտարկմանն էլ Երևանի փոխքաղաքապետն այսպես է պատասխանել:
«Երթուղային ցանցի նախագծման փորձ ունեցող կազմակերպությունները նույնիսկ ամբողջ աշխարհում շատ քիչ են և դրա համար դիմորդները շատ լինել չէին կարող», – նշել է Նիկոյանը:
Իսկ հարցին արդյո՞ք անգլիակն WYG International ընկերություն մինչև վերջ մասնակցություն կունենա գործընթացին, այսինքն ցանցի իրագործման արդյունավետության մասով պատասխանատվություն կրու՞մ է, թե՞ ոչ, Նիկոյանը պատասխանել է, որ չի կրում:
«Մշակելու է նոր տրանսպորտային համակարգը՝ իր բոլոր բաղադրիչներով: Կիրառումը չի մտնում տեխնիկական բնութագրի մեջ: Մշակումն ու նախագծումն են մտնում», -ասել է Երևանի փոխքաղաքապետը:
Հիշեցնենք, որ նոր ծրագրով նախատեսվում է Երևանում երթուղիները թիվը հասցնել 42-ի, կիրառությունից հանել «Գազելները»: Մայրաքաղաքի ուղևորներին սպասարկելու համար լինելու է 939 ավտոբուս և 111 տրոլեյբուս: Ա կետից Բ կետ մեկ տրանսպորտային միջոցով կերթևեկի ուղևորների միայն 49 տոկոսը: Իսկ մի քանի տրանսպորտ փոխելու պարագայում սակագինը չի փոխվի, ուղևորը կվճարի մեկ անգամ:
Հիշեցնենք նաև, որ ըստ տարածված լուրերի, ցանցի մշակումը անգլիական կազմակերպությանն է վստահվել, քանի որ այդ կազմակերպությունը բարձր վարկանիշ ունի, իսկ այդ դեպքում նրա մշակած ծրագիրն իրականացնելու համար վարկ ստանալու հավանականությունը մեծանում է:
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...