Տեխնոլոգիաներն ավելի շուտ են զարգանում, քան օրենսդրությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+26.09 oC

Տեխնոլոգիաներն ավելի շուտ են զարգանում, քան օրենսդրությունները

15:53 02.02.2018

Մարդիկ պետք է հասկանան, որ ինչ-որ բան անելիս իրենց անձնական տվյալներն են տարածում, և սա միայն օրենսդրական խնդիր չէ։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ նշեց ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ համաձայնելով այն մտքի հետ, որ տեխնոլոգիաներն ավելի արագ են զարգանում, քան օրենսդրությունները։

Փորձագետը հիշեցրեց Strava ընկերության հետ կապված դեպքը, երբ մարզումների չափաբաժինները գրանցող, աշխարհում տարածված համացանցային հավելվածը քարտեզագրել էր իր տվյալները։ Քարտեզի վրա վառ գույներով երևում էին այն տեղերը, որտեղ մարդիկ ավելի շատ են մարզվում։

Արդյունքում հայտնաբերվել էին ամերիկյան գաղտնի ռազմական հանգույցներ, քանի որ ամերիկացի սպաներն ավելի շատ են մարզվուն և ավելի հաճախ էին օգտվել այդ ծրագրից։

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

20:21 16.06.2025

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

20:12 16.06.2025

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...

SHANTNEWS

20:00 16.06.2025

SHANTNEWS

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն է

19:53 16.06.2025

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն է

Ամփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

19:48 16.06.2025

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

Կառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը

19:42 16.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը: Բացահայտվել է 267 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️24 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️21 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️16 դեպք՝ հոգեկան […] ...

BACK_TO_TOP