«Ելք»-ը պարզաբանում է, թե ինչու էր Տարոն Մարգարյանը ձգձգում հրաժարականի մասին հայտարարության հրապարակումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

«Ելք»-ը պարզաբանում է, թե ինչու էր Տարոն Մարգարյանը ձգձգում հրաժարականի մասին հայտարարության հրապարակումը

12:02 11.07.2018

SHANTNEWS.am-ի հարցին՝ ի վերջո ինչո՞վ էր պայմանավորված քաղաքապետ  Տարոն Մարգարյանի հրաժարականի ձգձգումը, ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել է, որ, ըստ երևույթի, լուծումներ գտնելու հարց էր:  SHANTNEWS.am-ը Խաժակյանին նաև հիշեցրել է այն մասին, թե նա ինչպես հայտարարեց, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, բայց դա հետո հերքվեց.

«Այո՛, ես ասել եմ, որ դիմումը գրված է, անցավ երկու շաբաթ, և դա տեղի ունեցավ: Այդ ընթացքում գործադիրի նիստը նա չի վարել, վարել է առաջին տեղակալ Կամո Արեյանը, միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ ասվել է, բայց դա հաստատող որևէ նկար չկա: Իր աշխատասենյակում գուցե եղել է ու պարզապես հասկացել է, որ օրեր շահելն անիմաստ է: Այդ ընթացքում նա փորձում էր լուծումներ փնտրել, երկու շաբաթ անց նա համոզվեց, որ դրանք չկան, պետք է հեռանալ»,- ասել է Դաբիթ Խաժակյանը` հավելելով, որ սա ասում է որպես իր վելուծություն:

Իսկ «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի տեղեկություններով՝ վերջին գործակարգավարական նիստի ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր իր ենթականերին, որ հրաժարական չտան` մինչև խնդրի բուն լուծումը: Այս քայլը Վարդանյանը ճիշտ որոշում է որակել` հավելելով, որ  մայրաքաղաքի կառավարումը լուրջ գործ է և չի կարելի այս ընթացքում բարձիթողի վիճակում թողնել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP