Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները

12:48 07.07.2021

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է մի շարք առարկաների միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները:

«Անգլերեն» առարկայի համար հայտագրված 126 դիմորդից քննությանը մասնակցել է 113-ը: Միջին միավորը եղել է 12.41: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 դիմորդ կամ մասնակիցների 19.5%-ը: 18-20 միավոր հավաքել է 19 դիմորդ կամ մասնակիցների 16.8%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 9, 19-19.75 միավոր՝ 10 դիմորդ: 1 դիմորդ քննություն է հանձնել «Գերմաներեն» առարկայից:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար հայտագրված 117 դիմորդից քննությանը մասնակցել է 98-ը: Միջին միավորը եղել է 8.94: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46.9%-ը: 18-20 միավոր հավաքել է 5 դիմորդ կամ մասնակիցների 5.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 2, 19-19.75 միավոր՝ 3 դիմորդ:

«Մաթեմատիկա» առարկայի համար հայտագրված 236 դիմորդից քննությանը մասնակցել է 196-ը: Միջին միավորը եղել է 8.60: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 76 դիմորդ կամ մասնակիցների 38.8%-ը: 18-20 միավոր հավաքել է 7 դիմորդ կամ մասնակիցների 3.6%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 6, 19-19.75 միավոր՝ 1 դիմորդ:

«Ռուսաց լեզու» առարկայի համար հայտագրված 29 դիմորդից քննությանը մասնակցել է 28-ը: Միջին միավորը եղել է 7.60: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 16 դիմորդ կամ մասնակիցների 57.1%-ը: 18-20 միավոր չի հավաքել ոչ մի դիմորդ:

«Քիմիա» առարկայի համար հայտագրված 104 դիմորդից քննությանը մասնակցել է 102-ը: Միջին միավորը եղել է 8.96: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 45.1%-ը: 18-20 միավոր հավաքել է 9 դիմորդ կամ մասնակիցների 8.8%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 6, 19-19.75 միավոր՝ 2, 20 միավոր՝ 1 դիմորդ:

Այսօր ընթանում են «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների քննությունները, որոնց մասնակցելու համար հայտագրվել է համապատասխանաբար 112 և 2 դիմորդ:

Քննաշրջանն ավարտվելու է հուլիսի 8-ին. քննություններ կանցկացվեն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից, որոնց մասնակցելու համար հայտագրվել է համապատասխանաբար 51 և 89 դիմորդ:

Հայտագրման երկրորդ փուլի համար ամբողջ հանրապետությունում գործում է մեկ քննական կենտրոն՝ Երևանի թիվ 189 ավագ դպրոցում: Միայն «Մաթեմատիկա» առարկայի համար է առանձնացվել երկու քննական կենտրոն. այն անցկացվել է նաև Երևանի թիվ 200 դպրոցում:

Հավելենք, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները կհաստատի մինչև հուլիսի 18-ըԸնդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

15:05 04.08.2025

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...

SHANTNEWS

15:00 04.08.2025

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

14:50 04.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

BACK_TO_TOP