18:37 07.07.2021
Կառնուտի ջրամբարն օր օրի ցամաքում է։ Մինչև 24 մլն խորանարդ մետր ջուր կուտակելու հնարավորությամբ ջրամբարում այս պահին մեռյալ ծավալից էլ քիչ ջուր կա՝ մոտավոր հաշվարկներով՝ հազիվ 2 մլն խորանարդ մետր։ Ջրամբարի մնացած տարածքն անապատ է հիշեցնում, անգամ կարելի է հանգիստ քայլել ճաքած հողային զանգվածի վրայով, որտեղ նախկինում ջրի մեծ ծավալ է եղել։
Կառնուտի բետոնե ջրատարում մի կաթիլ ջուր չկա, ջրատարն ամբողջ երկարությամբ չոր ու ցամաք է: Մինչդեռ այս սեզոնին Արփի լճից և Ախուրյան գետի ջրերով սնվող Կառնուտի ջրատարով պարտադիր ջուր է հոսել: Իսկ ջուրը մեկ- երկու կամ, լավագույն դեպքում, մեկ շաբաթում չի դատարկվել: Հունիսից Կառնուտի ջրամբարից սնվող գյուղացիական տնտեսությունների հողօգտագործողները բողոքում են ջրամբարում ջուր չլինելուց:
Այնինչ, Արփի լճից Ախուրյան գետով ամեն օր հսկայական ծավալի ջուր է հոսում, բայց Կառնուտի ջրամբարը դատարկ է: Բենիամին գյուղում, բայց միայն տնամերձների համար, ջրի ճամփա գտել են։ Մանթաշի ջրամբարից ջուր են հասցրել վնասված բերքին։
Ոռոգման նորմալ ջուր կլինի, թե չէ, հարցն արդեն գյուղացիներին չի հետաքրքրում, մեկ ամսում կորցրել են բերքն ու տարվա ապրուստը: Վարել են, ցանել, բայց ոռոգման ջրի բացակայության պատճառով զգալի կորուստներ են կրել: Մանթաշից հոսող ջուրը ժամանակավոր է, անսպառ չէ, մի երկու օրից դա էլ չենք ունենա՝ ասում են գյուղացիները: Առանց ոռոգելու, ժամանակից շուտ ստիպված են եղել նորմալ աճ չտեսած բերքը հավաքել:
Տնտեսություններից մեկը Բենիամինի վարձակալական հողերում գարնանացան գարի է մշակել, նվազ բերքը այլևս պիտանի չէ: Էլի տասնյակ գյուղացիական տնտեսություններ կան, որոնք ժամանակից շուտ են հավաքել բերքը: Գյուղերի 7000 հեկտար հողերի մեծ մասին ոռոգման ջուր չի հասել, իսկ վնասներն ավելի քան 3000 հա ցանքատարածքներին է վերաբերում։ Ջրից բացի, բերքի կորստի պատճառ են եղել երաշտային պայմաններն ու ուժեղ քամիները։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
18:12 16.06.2025
Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»18:07 16.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններինՆախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...
17:54 16.06.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
17:48 16.06.2025
Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՀունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:43 16.06.2025
Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...
17:37 16.06.2025
Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրաԲարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...