16:34 07.07.2021
Հայաստանից այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 104 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավել է շուրջ 2 անգամ, արդեն իսկ գերակատարվել է նախորդ ողջ տարում արտահանված ծիրանի ծավալը, ապրանքային լավ տեսքով և բարձր պահանջարկով պայմանավորված՝ արտահանվող հայկական ծիրանի գինը ևս բարձր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
«2021-ին գյուղատնտեսական սեզոնը բավականին լավ արդյունքներ է արձանագրում: Այս տարի արդեն արտահանումը կազմում է 104 հազար տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 2 անգամ ավելի է»,- ասաց Խոջոյանը:
Նախորդ տարվա արդյունքները նույնպես գոհացուցիչ են եղել, 2020-ին Հայաստանից արտահանվել է շուրջ 145 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, որը 2019-ի համեմատ քանակական առումով ավելի է եղել շուրջ 2 տոկոսով, իսկ գումարային արտահայտմամբ՝ 27 տոկոսով: Այսինքն՝ հայկական թարմ պտուղ-բանջարեղենը նախորդ տարի վաճառվել է ավելի բարձր գնով:
Այս տարի արդեն արտահանված 104 հազար տոննայից շուրջ 43 հազար տոննան միրգ և հատապտուղ է, իսկ 61 հազար տոննան՝ բանջարեղեն: Արտահանվող հիմնական ապրանք է համարվում ծիրանը: Մինչև այժմ արտահանվել է շուրջ 25 հազար տոննա ծիրան, համեմատության համար, նախորդ ողջ տարվա ընթացքում արտահանվել է 19 հազար 400 տոննա: Այսպիսով` արդեն գերակատարվել է նախորդ տարվա արտահանման ծավալը:
«Նախորդ տարի պայմանավորված ամպամած օրերով՝ ծիրանի այգիներում փոշոտում չէր իրականացվել, եղանակային պայմաններով պայմանավորված՝ որոշակի հիվանդություններ էին առաջ եկել: Այս տարվա բերքն ավելի շատ է, քան նախորդ տարվանը, նաև իր ապրանքային տեսքն է բավականին բարձր: Դա է պատճառը, որ այսօր ծիրանն արտահանվում է բարձր գնով: Չնայած, որ արդեն արտահանման ծիրանի գինը պետք է սկսեր նվազել, բայց դեռ 400-450 դրամով է արտահանվում: Նախորդ տարի շատ ավելի ցածր է եղել: Այս տարի թե ապրանքային տեսքն է ավելի լավը, թե պահանջարկն է ավելի բարձր»,- ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով պահանջարկի ձևավորման վրա ազդող գործոններին՝ Խոջոյանը նշեց. «Գործում ենք ընդհանուր տնտեսական շուկայում: Եվ արդեն շատ վաղուց մենք մեր շուկան դիտարկում ենք ոչ թե 3 մլն-անոց շուկա՝ նկատի ունենալով ՀՀ բնակչությունը, այլև 184 մլն-անոց շուկա, որն ամբողջ ԵԱՏՄ անդամ երկրների շուկայի թիվն է»:
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի գերակշռող մեծամասնությունը գնում է ԵԱՏՄ շուկա՝ առավելապես Ռուսաստանի Դաշնություն, արտահանում է արվում նաև դեպի Վրաստան:
Նախորդ տարվանից սկսած նկատվում է խաղողի արտահանման ծավալների էական աճ: Փոխնախարարը տեղեկացրեց, որ հայկական թարմ պտուղ-բանջարեղենը սկսել է վաճառվել ոչ միայն մեծածախ շուկաներում, նաև՝ մանրածախ: «Կամաց-կամաց ընդլայնում ենք մեր մուտքը մանրածախ շուկաներ: Այս տարի ծիրանն ավելի շատ քանակով արտահանվել է Ֆրանսիա, Գերմանիա՝ հենց մանրածախ շուկաներում վաճառելու նպատակով»,- ասաց Խոջոյանը:
Այս տարի մեծ ծավալով՝ շուրջ 29 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել, ամբողջ 2020-ի արտահանումը կազմել է շուրջ 9 հազար 500 տոննա: Նույն տեմպերով աճում է նաև լոլիկի արտահանումը, այս տարի արդեն արտահանվել է 24 հազար 500 տոննա լոլիկ: Դա գրեթե նույնն է, ինչ ամբողջ 2019-ի ընթացքում արտահանվածը: 2020-ի ընթացքում արտահանվել է 28 հազար 800 տոննա լոլիկ, փոխնախարարը վստահ է՝ այս տարի այդ ցուցանիշը կգերակատարվի:
Սակայն այս տարի նվազում է նկատվում վարունգի արտահանման ծավալներում: Փոխնախարարը ներկայացնում է նաև սրա պարզաբանումը՝ արտահանողները պարզապես զգուշավորություն են ցուցաբերել: Գարնանը եղանակային պայմաններով պայմանավորված՝ Լարսի անցակետում խնդիրների լուծումն ավելի երկար է ձգձգվել, քան նախորդ տարի: «Այս տարի հերթերն ավելի շատ էին: Դա է պատճառը, որ շատ վարունգ արտադրողներ ուղղակի փոխեցին իրենց մշակաբույսերը, վարունգի փոխարեն սկսեցին արտադրել լոլիկ կամ այլ մշակաբույսեր, քանի որ, եթե լոլիկը արտահանման ժամանակ կարող է 21 օր ճանապարհ գնալ, ապա վարունգի դեպքում արտահանողն իրեն այդպիսի շռայլություն չի կարող թույլ տալ»,- ասաց փոխնախարարը:
Ռիսկերը հաշվի առնելով՝ շատ ջերմոցատերեր այս տարի պարզապես վարունգ չեն աճեցրել, որոշներն էլ այդ վարունգը պարզապես չեն արտահանել, սպառել են հենց տեղական շուկայում: Փոխնախարարի խոսքերով՝ հայկական թարմ պտուղ-բանջարեղենի 18 տոկոսն արտահանվում է, 9 տոկոսը վերամշակվում, մնացածը սպառվում տեղական շուկայում:
Խոջոյանը վստահեցրեց, որ սակայն գյուղատնտեսական սեզոնին՝ հունիսից սկսած մինչև այժմ արտահանման գործընթացում խնդիրներ չեն գրանցվել, այս պահին անխոչընդոտ արտահանում է իրականացվում:
08:00 23.06.2025
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...