Մեքենաների չմաքսազերծելու արդյունքում պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափի՝մոտ 85 միլիոն դրամի մաքսային վճարներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Մեքենաների չմաքսազերծելու արդյունքում պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափի՝մոտ 85 միլիոն դրամի մաքսային վճարներ

16:53 07.07.2021

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 5 ֆիզիկական անձի անունով 2020-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ճապոնիայից Հայաստանի տարածք է ներմուծվել 11 հատ տրանսպորտային միջոց, որոնք սահմանված ժամկետներում չեն մաքսազերծվել և չեն ստացել պետական հաշվառում։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 4 բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հիշյալ ֆիզիկական անձանց մոտ ներմուծված տրանսպորտային միջոցները չեն հայտնաբերվել, սակայն փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքացի Հ․ Հ․-ն իր և 4 այլ անձանց անունով կազմակերպել է հիշյալ 11 տրանսպորտային միջոցի ներմուծումը ՀՀ տարածք և այդ ավտոմեքենաներն առանց մաքսազերծման ու պետական հաշվառում ստանալու՝ մասնատվել են ու մաս-մաս վաճառվել։

Ավտոմեքենաները սահմանված կարգով չմաքսազերծելու արդյունքում պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափի՝ 85,388,119 ՀՀ դրամ մաքսային վճարներ։

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից մեկի գործունեության վայրում կատարվել է տեղանքի զննություն, որի արդյունքում՝ մասնատված վիճակում հայտնաբերվել է Հ․ Հ․-ի անունով 2020-ի նոյեմբեր ամսին ներմուծված «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան։ Հատկանշական է, որ հիշյալ ավտոմեքենայի նույնականացման համարները վնասված են եղել, բացի մեկից, որի արդյունքում էլ հնարավոր է եղել նույնականացնել ավտոմեքենան։ ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից հանցագործության առարկա հանդիսացող հիշյալ տրանսպորտային միջոցն առգրավվել է։
Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Oպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունները շարունակվում են՝ հանցավոր շղթայում ներգրավված բոլոր մասնակիցներին պարզելու և մնացած տրանսպորտային միջոցները հայտնաբերելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

09:44 23.06.2025

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

09:42 23.06.2025

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...

Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել

09:31 23.06.2025

Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել

Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

09:22 23.06.2025

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

Նյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ Reuters

09:15 23.06.2025

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ Reuters

ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում

09:08 23.06.2025

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, հայտնում են նախարարությունից։ «Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև […] ...

BACK_TO_TOP