18:40 08.07.2021
Հայաստանի երկաթուղու կառուցման պատմությունը սկսվում է Հանրապետության երկրորդ քաղաքից։ Ալեքպոլում, տրանսպորտի հնագույն և ամենախոշոր կենտրոնը հիմնադրվել է 1897 թվականին, իսկ առաջին շոգեքարշը Թիֆլիսից Ալեքսանդրապոլ է հասել 1899 թվականին։ Առաջին շոգեքարշը Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում պահպանվում է որպես թանգարանային նմուշ։
Առավոտվանից կարևոր ու հետաքրքիր իրադարձության կենտրոնում կոլորիտային ու արհեստավորների քաղաք Գյումրիում հայտնվել էր երկաթուղային կայարանը։
Հայկական երկաթուղու պատմության թանգարանային նմուշ տանկ-շոգեքարշը լոկոմոտիվային դեպոյից ռելսերով տեղափոխվում էր կայանամերձ հրապարակ:
Շոգեքարշը հիմնականում Ալեքպոլ-Երևան, Ալեքպոլ-Թիֆլիս երկաթուղային գիծն է սպասարկել, գնացքներ ու այլ բեռներ տեղափոխել։ Այս մասին պամում է երկաթուղայինների ընտանիքի չորրորդ սերունդ Արմեն Թամիրյանը։ Երկաթուղայինի ընտանիքում այլ մասնագիտություն ընտրել հնարավոր չէր՝ ասում է նա և թվարկում, թե իրենց գեդաստանից ովքեր են եղել հենց այս շոգեքարշի մեքենավարները:
«Այս շոգեքարշի մեքենավարը եղել է հայրս 1962 թվականին, երբ զորացրվել էր բանակից։ Ես հիմա իմ գերդաստանի 4-րդ սերունդն եմ, որդիս 5-րդ սերունդն է, աշխատում է վագոնային դեպոյում, պապս էլ եղել է ուղեգծի պետ»,- SHANTNES.am-ի հետ զրույցում ասում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ վերականգնողական և հակահրդեհային գնացքների պետ Արմեն Թամիրյանը։
Մեկ դարից ավելի պատմության հին շոգեքարշը հայկական երկաթուղին սպասարկել է մինչև 1970-ականները։ Հետո այն վերածվել թանգարանային նմուշի ու կանգ առել լոկոմոտիվային դեպոյի տարածքում։ Որպես թանգարան այն այցելուների պակաս չուներ, բայց որպես եզակի նմուշ այսուհետ տեղ կգտնի կայարանամերձ հրապարակի կենտրոնում։ Շոգեքարշը, հարմարեցված ռելսերով, տեղափոխվեց օղակաձև այգի։ Երկաթուղայինների հարուստ ժառանգներ ունեցող թաղամասի բնակիչների համար սա կարևոր իրադարձություն էր, նախկին երկաթուղայինները հերթով հիշեցին այս շոգեքարշի հետ կապված պատմությունները։
«Առաջին անգամ, պառավոզը մտավ Ալեքպոլ, սաղ կսեին, թե ըսիգ ինչով կաշխատի, մեկ էլ մեկմ կողքից ըսավ՝ բղով՝ պառով, մեկմ էլ թե որ ըդպես էղնի մեր Գյումրվա բաղնիքները հմի Մոսկվա էին հասել»,- անեկդոտ դարձած պատմությունը ներկայացրեց գյումրեցի Աշոտ Պետրոսյանը։
Երբ առաջին անգամ շոգեքարշը մտել էր Ալեքպոլ խոսքաշեն և հումորի քաղաքի բնակիչները անգամ անեկդոտներ էին հորինել։ Այսօր էլ այդպիսի կատակների պակաս չեղավ։ Հասցրեցին չափել ռելսերի երկարությունն ու հումոր անել, թե «թող մինչև Կիրով գծերը հասցնին, շոգեքարշը ման տային հետ բերեին»։
Երկաթուղու 122 տարվա պատմությունը, որը սկսվել է Ալեքպոլից շարունակություն ունի։ Գյումրիի երկաթուղին պահանջված տրանսպորտային հանգույց է այսօր։ Շոգեքարշ-թանգարանը իր երեք վագոններով Գյումրի այցելած զբոսաշրջիկների ու հյուրերի համար կդառնա հետաքրքիր վայրերից մեկը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...