Շիրակի մարզի Գառնառիճ գյուղի դպրոցի մարզադահլիճը կվերանորոգվի սոցիալական ծրագրերի միջոցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+35.09 oC

Շիրակի մարզի Գառնառիճ գյուղի դպրոցի մարզադահլիճը կվերանորոգվի սոցիալական ծրագրերի միջոցով

18:20 10.07.2021

Արփի խոշորացված համայնքի Գառնառիճ գյուղում դպրոցի մարզադահլիճի վերանորոգումը որոշել են սոցիալական պատասխանատվությամբ իրականացնել: ՄԱԿ-ի պարենի ծրագրով գյուղում ջերմատուն է կառուցվել և թռչնաֆաբրիկա է հիմնվել: Ջերմատունը հանձնվել է դպրոցին, իսկ թռչնաֆաբրիկան՝ անհատ ֆերմերային տնտեսությանը: Հեռավոր գյուղում այս ծրագրերը զարգացման ու աշխատատեղերի ստեղծման նպատակ են հետապնդում: Բոլորը միասին՝ գյուղովի, աշխատում են ու որոշել են, որ ստացված  եկամուտը ներդնելու են գյուղում, սպորտդահլիճն են վերանորոգելու:

Գառնառիճի դպրոցի շենքը 1970-ականներին է կառուցվել: Այն ժամանակ մի քանի հարյուր աշակերտ ունեցող դպրոցի համար նաև հանդիսությունների ու մարզադահլիճ է կառուցվել: Սպորտդահլիճը վաղուց արդեն չի օգտագործվում, դարձել է վայրի աղավնիների բնադրման վայր:

Գառնառիճի դպրոցն ու մանկապարտեզը միասին հիմա ընդամենը 39 աշակերտ ունեն: Աշակերտների թիվը փոքր է, ըստ այդմ էլ, դպրոցում վերանորոգումների համար պետական ֆինանսավորում չեն ստացել: Մարզադահլիճը վերանորոգելու համար անհրաժեշտ գումարը հայթայթելու այլ տարբերակ են գտել: Գյուղատնտեսությամբ են գումար վաստակելու: Դպրոցի ուսուցիչներն ու սպասարկող անձնակազմը ազատ ժամանակ դպրոցի հարևանությամբ գտնվող ջերմոցում են աշխատում։

«Ջերմոցը սոցիալական հարցեր պետք է լուծի դպրոցի համար: Նախնական պլաններով՝ ինչ եկամուտ, որ ստացանք, պետք է ուղղենք սպորտդահլիճի վերանորոգմանը: Ջերմոցում հերթապահություն ենք դրել, առավոտյան ու երեկոյան ջրում ենք: Միասնական պետք է աշխատենք: Ուրիշ հնարավորություն  չկա: Մեծ ֆինանսների հույսեր չունենք, ոչ էլ հույս ունենք, որ ինչ-որ մեկը մեզ պետք է օգնի: Մասնագետներն ասել են, որ ամեն քաղին 250 կգ բերք ենք ստանալու: Տարեկան մինչև 7 տոննա բերք է տալու ջերմոցը»,- Shantnews-ին ասել է Գառնառիճի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Աբրահամյանը:

Ինչքան շատ բերք, այդքան շատ եկամուտ: Իսկ ինչքան շատ եղավ եկամուտը, այդքան ավելի իրատեսական ու կարճաժամկետ կլինի սպորտդահլիճի վերանորոգումը: Դեռ հաշվարկներ չունեն, թե ինչքան գումար կպահանջվի: Որոշել են՝ պոմիդորի բերքը Գյումրիում ու հարևան գյուղերում են վաճառելու, հասույթը հնարավորություն կտա իրենց հարցերն ինքնուրույն լուծել:

Կրկին սոցիալական ուղղվածության մեկ այլ ծրագիր էլ նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչն է ձեռնարկել: ՄԱԿ-ի պարենի ծրագրի աջակցությամբ Գառնառիճում թռչնաֆաբրիկա է հիմնել: Ֆերմերային այս տնտեսությունն իր տեսակով եզակի է Գառնառիճում: Այս տարածաշրջանում հիմնականում անասնապահությունն է զարգացած: Թռչնաֆաբրիկան հեռավոր գյուղում մի քանի խնդիր է լուծելու:

«Մոտ 1000 հատ հավկիթ ենք դրել, ճուտիկներ են դուրս եկել ու 100 հատ էլ հավ  ՄԱԿ-ի ծրագրով է մեզ հատկացվել՝ սկզբի համար: Հետագայում նախատեսել ենք շատացնել, մինչև 600 ածան հավ ենք ունենալու: Նախատեսել ենք աշխատատեղեր ստեղծել, աշխատողները լինելու են երիտասարդ ընտանիքները, որպեսզի գյուղից արտագաղթ չլինի: Իսկ եկամտից ուզում ենք ներդրում կատարել, գյուղում խաղահրապարակ ունենալ, նաև դպրոցի մարզադահլիճը վերանորոգել: Պայմանավորվածություն ունենք նաև, որ Արփի համայնքի դպրոցահասակ երեխաներին  ձու պետք է տանք սնունդի հետ: Այս պահին 75 աշակերտ ունենք: Հուսով եմ՝ կմեծանա այս թիվը »,-Shantnews-ին ասել է Գառնառիճի դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Էդգար Ամիրյանը:

Թռչնաֆաբրիկան աշխատում է արևային կայանից ստացվող էներգիայով: Հիմա ամռանը, երբ արևը շատ է , ստացվող էներգիան նույնպես, կուտակում են, էլցանցերին վաճառում հոսանքը: Էներգախնայողությունից ստացված եկամտից ու թռչունների ձվատվությունից տարածաշրջանի գյուղերին մասհանում կատարելու պարտավորություն է ստանձնել երիտասարդ ֆերմերը:

Արփի համայնքի կազմում 9 գյուղեր են: 9 դպրոցում միասին 75 աշակերտ է սովորում: Եթե աշակերտների թիվն ավելանա, ֆերմերի պարտավորությունն էլ կավելանա: Ֆերմերային տնտեսության ու գյուղի զարգացման հույսը Գառնառիճի երիտասարդ ընտանիքներն են, որոնց գյուղում մնալու առաջնային պայմանը աշխատատեղերի ստեղծումն է։

  «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

14:32 04.08.2025

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

14:02 04.08.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

13:53 04.08.2025

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

13:45 04.08.2025

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...

BACK_TO_TOP