18:41 12.07.2021
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգը նվիրված էր նվագախմբի համահիմնադիր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում նվագախումբը ելույթ էր ունենում երկրորդ անգամ։
«Հասմիկ Կիրակոսյանի հիմնած նվագախումբն, անշուշտ, մի հիասքանչ նվագախումբ է: Մենք Հայաստանում ունենք 4 սիմֆոնիկ նվագախմբեր, մեկը՝ Գյումրիինն է, և շատ մեծ է այդ մարդկանց ներդրումը: Մենք էլ, որպես Հայաստանի պետական Ֆիլհարմոնիա, պետք է անենք ամեն բան, որպեսզի տարածենք նվագախմբի երաժշտությունը»,- Shantnews.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը:
Երկար տարիներ Շիրակի մարզի մշակութային ոլորտը ղեկավարած, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրիի պատվավոր քաղաքացի Հասմիիկ Կիրակոսյանի նվիրումը մշակույթին ու քաղաքին սկիզբ է առել դեռ 80-ականներից, որն ավելի ամրացավ ու անսահման սիրո վերածվեց երկրաշարժից հետո։ 90-ականներին, Հայաստանի համար ծանր ու դժվարին տարիներին, Հասմիկ Կիրակոսյանը նախաձեռնեց սիմֆոնիկ նվագախմբի կազմավորումը։ Ավերիչ երկրաշարժից հետո քչերն էին հավատում, որ հետերկրաշարժյան քաղաքում հնարավոր կլինի դարձյալ մշակութային կյանքն ակտիվացնել։ Գյումրիին ու մշակույթին ամուր կառչած մարդիկ համախմբվեցին և հիմնեցին սիմֆոնիկ նվագախումբը, որը 1993 թվականին ստացավ պետական կարգավիճակ։
«Մայրս ինչ ստեղծել է, իր զավակն է համարել: Ես էլ՝ լինելով նրա զավակը, այսօր պատվով եմ կրում դժվարությամբ ստեղծված սիմֆոնիկ նվագախմբի գործունեության առաքելությունը: Նույն ոգով ու շնչով եմ աշխատելու ու վստահ եմ՝ էլ ավելի մեծ բեմերում ենք հանդես գալու: Մորս թողած ոտնահետքը Գյումրիի մշակույթի մեջ շատ խորն է ու դեռ երկար տարիներ այդ հետքը կմնա ու սերունդներն այն կպահպանեն»,- նշել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
Նվագախմբի համերգային ծրագիրը հայտնի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունների այն ընտրանին էր, որը մշտապես սիրում էր լսել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը։ Նրա հիշատակին նվիրված համերգը բաբաջանյանական մշակումների մի ամբողջ շարք էր:
Համերգին ներկա էր ՀՀ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։ Նա SHANTNTWES.am-ի հետ զրույցում խոսել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իր նոր ստեղծագործությունը կատարելու առաջարկների մասին:
«Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն ինքնուրույն կեցվածք ունի, ես առաջարկ ունեմ՝ ունեմ հետաքրքիր ստեղծագործություն, հատուկ սիմֆոնիկ նվագախմբերի կատարումներում ավելի հարմար հնչող: Խոսել եմ դիրիժորների հետ ու վստահ եմ՝ մենք շուտով միասին այդ գործը կկատարենք: Պատվախնդրության հարցը Գյումրիի անձնագրի մեջ է, կարծում եմ՝ այն ինչ դժվարությամբ է ստեղծվել, մեր կյանքի դժվարին տարիների ծնունդն է եղել, արժանապատիվ պահել պարտադիր է»,- նշել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
Սիմֆոնիկը համատեղ համերգային ու ստեղծագործական աշխատանք ունեցել է նաև շատ հայտնի կոմպոզիտորների և դիրիժորների հետ։ Դասական երաժշտությունը պրոպագանդելու, մաքուր արվեստը ներկայացնելու իր առաքելությունը նոր ծրագրերով է շարունակելու։ Առաջիկայում նոր համերգներ են ծրագրում։ Հրավիրյալ դիրիժորների հետ համատեղ ստեղծագործական աշխատանքները ևս նախատեսում են այս տարի ակտիվացնել։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...