«Ֆիլիպ Մորրիսը» Հայաստանը բացահայտել է երկու տարի առաջ. Լուկա Ռոսսի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+15.09 oC

«Ֆիլիպ Մորրիսը» Հայաստանը բացահայտել է երկու տարի առաջ. Լուկա Ռոսսի

15:10 11.07.2018

Երկու տարի առաջ մենք բացահայտեցինք մեզ համար Հայաստանը՝ գիտական ու տեխնոլոգիական զարգացման ավանդույթների ու ներուժի առումով։ Այդ իսկ պատճառով էլ որոշում ընդունվեց Հայաստանում հիմնել հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց, ինչպես նաև զարգացնել գիտական կրթությունը խրախուսող էկոհամակարգ։

Երբ օվկիանոսի մյուս կողմում գտնվող ընկերոջդ նոր սանրվածքը գնահատելու համար բավարար է համացանցին միացած լինելն ու սմարթֆոնի մեջ skype կամ viber հավելվածն ունենալը, ակամայից հասկանում ես, որ քսանմեկերորդ դարում իշխում են բարձր տեխնոլոգիաները: Երբ տասնամյակներ շարունակ սիգարետ արտադրող ընկերությունը դառնում է ինժեներական ֆորում-ցուցահանդեսի համակազմակերպիչ ու աջակցում է տեխնոլոգիական կրթությանը, համոզվում ես, որ տեխնոլոգիական քսանմեկերորդ դարում փոխակերպվում է ամեն ինչ: Երբ նոր Հայաստանը մասն է դառնում տարիներ առաջ ֆանտաստիկայի ժանրից վերցված սյուժե հիշեցնող այս իրականությանը, ներքին բավարարվածությունից ու հպարտությունից ուզում ես շրջել աշխարհը:

Շաբաթ օրը` հուլիսի 7-ին, Վանաձոր քաղաքում կայացավ երկրորդ Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը, որի հիմնական նպատակն էր մի հարկի տակ համախմբել Հայաստանի ինժեներական ոլորտը ներկայացնող գործող ընկերություններն ու ստարտապները, գիտնականներին ու ինժեներներին, ինժեներական կրթություն տրամադրող համալսարաններն ու ինժեներական լուծումներով հետաքրքրված տեղական ու միջազգային ընկերությունները: Իր մասշտաբներով ու ինժեներական ուղղվածությամբ միջոցառումը ամենամեծն է Հայաստանում՝ մոտ 300 մասնակից և 30-ից ավելի ցուցադրվող ընկերություններ: Մեծ են նաև համաժողով-ցուցահանդեսի նկատմամբ ունեցած ակնկալիքները, չէ որ միջոցառման նպատակն է ցուցադրել Հայաստանում ինժեներական ոլորտի վերջին ձեռքբերումները և քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները:

Նպատակներից է նաև կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների միջև փորձի և գաղափարների փոխանակման խթանումը՝ էլեկտրոնիկայի, կապի տեխնոլոգիաների և 5G-ի, մաթեմատիկական մոդելավորման, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցների, բիո-ճարտարագիտության և քիմիայի, մեծ տվյալների մշակման և այլ ուղղություններում:

Միջոցառման շրջանակներում իրենց ինժեներական լուծումներն առաջարկեցին ու ոլորտի զարգացմանը նվիրված քննարկումներին մասնակցեցին Ինժեներական ասոցիացիան, «Նեյշնլ Ինսթրումենթսը», ԱյԲիԷմ-ը, ՏՀՏ գործատուների միությունը, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի Ազգային ինժեներական լաբորատորիաները, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, «Մոբայլ» լուծումների ԵԿԱ տարածաշրջանային կենտրոնը, «Ռոստելեկոմը»:

Մեծ զարմանքով պարզեցի, որ միջոցառման համակազմակերպիչն է «Ֆիլիպ Մորրիսը», որն աշխարհի խոշորագույն ծխախոտային ընկերությունն է: Պարզվում է՝ վերջին տարիներին ընկերությունը լրջագույնս զբաղվում է ֆունդամենտալ գիտությամբ, ունի 3000 արդեն հաստատված ու հաստատման փուլում գտնվող ավելի քան 4500 արտոնագիր ամբողջ աշխարհում: «Ֆիլիպ Մորրիսի»՝ Շվեյցարիայում ու Սինգապուրում գտնվող գիտահետազոտական կենտրոններում մշակվում ու գնահատվում է ընկերության նորարարական արտադրանքը: Ոգևորիչ է, որ գիտական առումով Հայաստանն անմասն չի մնում. «Ֆիլիպ Մորրիսը» այստեղ գիտահետազոտական կենտրոն է բացելու: Դեռ անցած տարի ընկերությունը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել ՀՀ կառավարության, Երևանի պետական համալսարանի ուՀայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հետ:

Ինչպես իր հարցազրույցում նշել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի» ապրանքագիտական ու մտավոր սեփականության գծով տնօրեն Լուկա Ռոսսին, ընկերությունը Հայաստանը տեխնոլոգիական ներուժի համատեքստում բացահայտել է բոլորովին վերջերս՝ մոտ երկու տարի առաջ: Մեր երկրում պատմականորեն առկա տեխնոլոգիական, գիտական ու հետազոտական մշակույթը գրավել են տեխնոլոգիական փոխակերպում ապրող ծխախոտային հսկային, արդյունքում՝ Հայաստանը հետաքրքիր է «Ֆիլիպ Մորրիսին»՝ իր գիտահետազոտական ու տեխնոլոգիական ակտիվներով:

Օրակարգում ոչ միայն գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցելն ուՀայաստանում մի շարք բնագավառներում գիտական նախագծեր իրականացնելն է, այլև տեխնոլոգիական կրթությանն աջակցելը: Փաստորեն, էկոհամակարգի զարգացման նախաձեռնությունները ներառելու են աջակցություն մագիստրոսական ու ասպիրանտական ծրագրերին, ինչպես նաև գիտական խմբերին ու ամբիոններին:

Ստացվում է, որ իր մասնագիտական ուղին գիտության մեջ կերտող ուսանողը մագիստրոսական ծրագրից սկսած կարող է օգտվել «ՖիլիպՄորրիսի» կողմից ձևավավորվող այս էկոհամակարգից:

2017 թվականից Երևանի պետական համալսարանում գործում է Տվյալագիտությունը բիզնեսում մագիստրոսական ծրագիրը: Հենց այդ ծրագրին էլ աջակցում է «Ֆիլիպ Մորրիսը», ինչի արդյունքում լավագույն ուսանողները ստանում են կրթաթոշակ և կարող են այլևս չհոգալ նորագույն մարտահրավերներին համապատասխան կրթական ծրագրով ուսում ստանալու ծախսը: 2017-2019 շրջափուլի 10 լավագույն ուսանողներ հուլիսի 6-ին ստացան կրթաթոշակի հավաստագրեր: Եվս 10 ուսանողի կրթաթոշակ կհանձնվի 2018-2020 շրջափուլին: Դա նշանակում է, որ հավաքագրումը դեռ ընթացքի մեջ է: Տվյալագիտություն սովորել ցանկացողները կարող են մինչև օգոստոսի 24-ը լրացնել առցանց դիմում և իրենց ուժերը փորձել ընդունելության քննություններին: Դիմումի հղումը հետևյալն է՝ http://istc.am/en/the-master-in-data-science-for-business/, հավելյալ տեղեկատվությունը սոցիալական ցանցերում հասանելի է #DataSciencePMI հեշթեգով:

Լուկա Ռոսսիի խոսքերով՝ տվյալագիտության ընտրությունը «Ֆիլիպ Մորրիսի» կողմից պատահական չէ: Երբ դեռ ուսումնասիրում էին Հայաստանը, նկատեցին զգալի ներուժ ու կարողություններ ֆիզիկայի, մաթեմատիկայի, նյութագիտության, վիճակագրության ու տվյալագիտության բնագավառներում։ Հենց նույն ժամանակ էլ Երևանի պետական համալսարանը մշակում էր տվյալագիտության ոլորտում նորարարական ծրագիր, և քանի որ դա «Ֆիլիպ Մորրիսի» հետաքրքրությունների շրջանակում էր, որոշեցին մասնակցել ու աջակցել ծրագրին։

Դե ինչ, հուսանք, որ Երևանի պետական համալսարանի «Տվյալագիտությունը բիզնեսի համար» և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված երկրորդ Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը միայն առաջին քայլը կլինեն «Ֆիլիպ Մորրիսի» ու նման վերազգային ընկերությունների՝ նոր Հայաստանում գիտական գործունեություն ծավալելու ու մեր երկրում գիտությունը զարգացնելու ճանապարհին: Գալներդ բարի՛:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP