Գյումրիի Ավտոկայան թաղամասի մերձակայքում գտնված նորածինը շուտով  խնամակալ ընտանիք կունենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Գյումրիի Ավտոկայան թաղամասի մերձակայքում գտնված նորածինը շուտով  խնամակալ ընտանիք կունենա

19:25 15.07.2021

Արդեն 11 օրական փոքրիկը դարձել է մանկական հիվանդանոցի բուժանձնակազմի հարազատը: Ամեն հերթափոխի բժիշկ, թե բուժքույր հերթով մայրական ջերմությամբ կերակրում են, հոգ տանում նրա մասին։

Առողջ և օր օրի մեծացող տղան մտահոգվողների, ինչպես նաև հետաքրքրվողների պակաս չունի: Ամեն օր ու ամեն ժամի քաղաքացիներ են հիվանդանոց այցելում, անհրաժեշտ իրեր են բերում, հետն էլ նամակներ՝ փոքրիկին պահելու, մեծացնելու մեծ ցանկությամբ գրառումներով, փոխարենը իրավապահ մարմիններին կենսաբանական ծնողներին գտնել չի հաջողվում, իսկ առողջ փոքրիկն հիվանդանոցում երկար մնալ չի կարող:

Ի՞նչ է լինում նման դեպքերում, երբ ծնողները պարզապես չեն հայտնվում․ աշխատանքը շղթայական է ու համակարգված՝ մարզպետարան, քաղաքապետարան, սոցիալական միասնական կենտրոններ: Առաջնային  պարտավորությունները Գյումրիի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի գործառույթն են: Հիվանդանոցում Հայկ, իսկ արդեն ծննդյան վկայականով՝ Արեն։ Առաջին հերթին հոգաբարձության մարմնին լիազորված է եղել լուծել տղայի անվանակոչության հարցը:

«Երեխան արդեն ունի ծննդյան վկայական, մեզ էլ դիմել են երկու ընտանիք, ուսումնասիրել ենք, հարցազրույցներ անցկացրել ընտանիքի անդամների հետ, կազմել բոլոր փաստաթղթերը և առաջիկա 2 օրերի ընթացքում երեխային կհանձնենք խնամակալության»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը։

Քաղաքապետարանի  խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստերում փոքրիկ Արենի բնակության վայրի, կարգավիճակի  հարցի մի քանի տարբերակներ են քննարկվել, որի արդյունքում հանձնաժողովը  որոշում է կայացրել Արենին խնամակալության հանձնել ընտանիքի։

Խնամակալության համար հայտ ներկայացրած ընտանիքի ուսումնասիրություն, ընտանեկան կարգավիճակ ու ամենակարևորը՝ ծնողավարման հմտությունների վրա է շեշտը դրվել, ինչը  կառույցների ուշադրության ու անհատական աշխատանքն է եղել: Հանձնաժողովը 2 օրից նորից նիստ կգումարի, ու վերջնական որոշումը կուղարկվի մարզպետարանի համապատասխան բաժին, որից հետո փոքրիկն հիվանդանոցից խնամակալ ծնողների հետ կգնա նոր ընտանիք։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP