13:14 03.02.2018
«ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը մեզ հետ ունեցած հարցազրույցում ասաց, որ այլ խորհրդարանական երկրների նախագահների համեմատ Հայաստանի նախագահի լիազորությունները բավականին մեծ են»,- «Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան հետ զրույցի ժամանակ ասաց հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը՝ Հարությունյանին հարցնելով՝ արդյո՞ք համաձայն է ասվածի հետ:
«Ես համեմատական տարբեր երկրների հետ, իհարկե, կարող եմ իրականացնել, բայց չեմ կարծում, որ դա անհրաժեշտ է այս պահին, քանի որ դա կլինի իրավական բավականին երկար վերլուծություն: Կարող եմ ասել, որ նախագահի համար Սահմանադրությամբ երկու կարևոր դերակատարում կա՝ առաջին՝ պետության գլուխն է և երկրորդ՝ նա հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Սա թերևս դարձյալ շատ պարզ նախադասություն է, բայց շատ խորը բովանդակային իմաստ ունի: ՀՀ նախագահն այն հակակշիռն է, որը, հետևելով Սահմանադրության պահպանմանը, ըստ անհրաժեշտության դիմում է Սահմանադրական դատարան»,- ասել է Դավիթ Հարությունյանը:
Հարցին, թե ինչ է նշանակում «պետության գլուխ», եթե ասվում է, որ պետության ղեկը վարչապետի ձեռքում է լինելու, Հարությունյանը պատասխանել է.
«Վարչապետին ենթարկվում է գործադիր իշխանությունը, ՀՀ նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Վարչապետի առաջարկությամբ փոխվարչապետերին, նախարարներին, զինված ուժերի բարձրագույն կազմին է նշանակում: Հիմնական առաքելությունն այդ ամենակարևոր պաշտոններում նշանակումներ կատարելիս հետևելն է, որ Սահմանադրությունը չխախտվի», -պարզաբանել է ՀՀ արդարադատության նախարարը:
Սահմանադրության պահպանմանը հետևելու առաքելությունը, ըստ արդարադատության նախարարի վստահեցումների, շատ լուրջ լիազորություն է:
«Ի՞նչ է լինում այն դեպքում, երբ վարչապետն առաջարկում է այսինչ մարդուն նշանակել նախարար, իսկ այդինչ մարդը նախագահին դուր չի գալիս»,- Հարությունյանին հարցրել է Արամ Աբրահամյանը` հավելելով, թե արդյո՞ք հակասություն է առաջանում նրանց միջև:
«Եթե այդ նշանակումը հակասում է Սահմանադրությանը, ապա, այո՛, առաջանում է: Ի դեպ, նախագահն իրավունք ունի իր առաջարկությունները ներկայացնել վարչապետին, ուղղակի վարչապետը կարող է պնդել իր առաջարկությունը: Եվ եթե վարչապետը պնդում է իր առաջարկությունը, ՀՀ նախագահն ունի ընդամենը երկու տարբերակ՝ նա կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան, կա՛մ ընդունում է վարչապետի առաջարկությունը »,- պարզաբանել է Հարությունյանը
ՀՀ արդարադատության նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՍԴ դիմելու առաքելությունը շատ լուրջ առաքելություն է: Օրինակ՝ նախարարների նկատմամբ կան Սահմանադրությամբ նախատեսված պահանջներ, որոնց հետևում է ՀՀ նախագահը:
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...