17:45 17.07.2021
Տագնապ, անհանգստություն, վախեր, ինքնապաշտպանական տարբեր ռեակցիաներ… Սրանք հոգեկան այն ապրումներն են, որոնք հոգեբաններն արցախյան երկրորդ պատերազմից հետո հանդիպում են պատերազմի մասնակիցների մոտ: Պատերազմի առաջացրած հոգեբանական խնդիրները պետք արագ լուծել, հետո ուշ կլինի, ասում են հոգեբանները՝ ելնելով իրենց վարած դեպքերի վիճակից:
Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանում հոգեբանների մեծ դպրոց աշխատեց, նրանց հետ էր նաև շվեյցարահայ հոգեվերլուծող Պերճ Փափազյանը։ Նա առցանց է աշխատել տեղի հոգեբանների հետ: Այժմ արդեն Գյումրում է վերլուծում, գնահատում 11 ամիսների աշխատանքը։
Հիշում է՝ այդպիսի համախմբում եղել է նաև 1988թ.երկրաշարժի օրերին և հաջորդած տարիներին։ Մեծ թվով արտասահմանցի հոգեբաններ էին աշխատում Հայաստանում,որոնք վերապատրաստեցին նաև տեղի մասնագետներին։ Հանդիպում-քննարկմանը Պերճ Փափազյանը լսեց մեր հոգեբանների վարած դեպքերի պատմությունները։
«Այստեղ հավաքված հոգեբանների պատմած դեպքերը մեկը մյուսից տարբեր են, բայց բոլորը մեկ թելով են կապված՝ հոգեբանական, ծանր հոգեբանական, տրավմատիկ վիճակներով: Այն ինչ ասում եմ, միայն խոսքեր չեն։ Շատ մեծ պատասխանատվություն է դրված նրանց ուսերին, գտնել ճիշտ մոտեցումներ՝ հոգեպես դժվարին վիճակում հայտնված անձին էլ ավելի տրավմայի չենթարկելու։ Հմտություներից մեծ բան է կախված, ինչը մենք այսօր տեսնում ենք, բայց ասեմ, որ պետք է մարդիկ էլ հասկանան, որ հոգեբանին դիմելը չի նշանակում, որ հոգեկան խնդիրներ ունեն, այստեղ է, որ մենք ամեն բան անելու ենք, որ հոգեկան խանգարման աստիճանի չհասնի անձը, պատերազմի թողած տրավմաները կարող են ավելի խորը լինել»,-SHNATNEWS-ի հետ զրույցում ասել է Հոգեվերլուծության շվեյցարական ընկերության անդամ, դոկտոր Պերճ Փափազյանը։
Մեկի համար հարազատի կորուստը, մյուսի համար՝ հողն ու տունը կորցնելու, տեղահանության, հաջորդի համար՝ որդու գերեվարության մեջ հայտնվելը։ Սրանք այսօրվա մեր իրականության նկարագրերն են և պատերազմի տրավմաների մի համակարգ, հոգեբանների լեզվով ասած՝ կոլեկտիվ, երբ այն կարող է ազդել ոչ միայն վիշտը կրողի, այլև հասարակության տարբեր շերտերի վրա: Եվ այս ամենի մեջ նաև հասարակությունը պետք է ըմբռնում ունենա՝ առանց ագրեսիա դրսևորելու կամ խղճահարություն ցույց տալու:
«Վիշտը գյումրեցիների համար կրկնակի խորն է կարծում եմ, նախ 88-ի աղետի հոգեբանական ապրումների սպիները դեռ ամոքված չեն, հետո արցախյան առաջին պատերազմը ,հիմա՝ էլի նույնը: Սա հոգեկան ապրումների մի կծիկ է, որը պետք է քանդենք, ու դրանում հասարակության դերը մեծ է, պետք է ավելի ուշադիր լինենք մեկս մյուսի նկատմամբ, բայց սա չի նշանակում խղճալ կամ անընդհատ հարցախեղդ անել, մտածելով, թե զրուցակիցն այդպես կթեթևանա։ Տրավմաների ենթարկված մարդկանց հետ պետք է հանգիստ ու ավելի ջերմ խոսել»,-ասել է Պերճ Փափազյանը։
Այլ հարթության վրա է, երբ հոգեբանը լսում է անձի հոգեկան ապրումները, մեկ այլ, երբ հոգեբանին լսում են հոգեբանները։ Այս հանդիպում -քննարկումն այդպիսին էր․ «երբեմն հոգեբանին էլ է հոգեբանական խորհրդատվություն պետք»,- ասում է շվեյցարահայ հոգեվերլուծող Պերճ Փափազյանը, ով իր երկար տարիների փորձով է համոզվել, թե լուրջ տրամվաներ տարած մադկանց հետ աշխատող մասնագետներն ինչ ապրումներ են կուտակում իրենց ներսում։ Հայ մասնագետը կվերադառնա Շվեյցարիա և դարձյալ կշարունակի համատեղ աշխատանքը Հայաստանի հոգեբանների հետ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...