Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարների տեխնիկական վիճակը թույլ չի տալիս պահանջվող քանակի ջուր կուտակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարների տեխնիկական վիճակը թույլ չի տալիս պահանջվող քանակի ջուր կուտակել

19:59 17.07.2021

Շիրակի մարզի Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարներում պատվարի վերանորոգումները հրատապ են: Դրանց խիստ վթարային լինելու պատճառով ջրամբարներում կուտակվող ջրի մեծ մասը կորչում է: Այսպիսի եզրակացության են եկել ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետները, որոնք Շիրակի և Սյունիքի մարզերի ջրամբարներում համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրություններ են կատարել: Մասնագետները պարզել են, որ ջրամբարներում առկա են ֆիլտրացիոն երևույթներ, այսինքն՝ ջրամեկուսացման շերտը քայքայված է և ջուրը կուտակվելու փոխարեն կորչում է:

Կառնուտի ջրամբարն այս ոռոգման սեզոնին ջրօգտագործողների ուշադրության կենտրոնում է: Կառնուտից են սնվում մարզի ամենաբերրի հողատարածքները և այս տարի այստեղ բավարար քանակության ջուր չի կուտակվել: Իսկ եղածն էլ կորուստներով է դաշտերին հասնում: Կորուստների պատճառներն ուսումնասիրել են  Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետները: Շիրակի մարզի երեք ջրամբարներում են դիտարկումներ կատարել՝ Արփիում, Կառնուտում և Սառնաղբյուրում: Ամենավատ վիճակն, ըստ մասնագետների, Կառնուտի ջրամբարում է:

«Եթե բույսն աճում է բետոնյա հակաֆիլտրացիոն սալիկների արանքից, նշանակում է այնտեղ ջուրը հանգիստ կթափանցի: Ինչ կուտակման մասին խոսք կարող է լինել, եթե այսպիսի խայտառակ վիճակ է այստեղ տեղի ունենում: Կառնուտում պատվարի տեխնիկական վիճակը  բավական վատ է: Ջրամեկուսիչ գոտին, որը բետոնի սալիկների միջոցով է, գտնվում է անմխիթար վիճակում»,- SHANTNEWS-ին ասել է ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող Ռոլան Գասպարյանը:

Ուսումնասիրություններ կատարվել են երեք ջրամբարներում: Արփիում, ըստ մասնագետների, վիճակը փոքր-ինչ լավ է, բետոնյա պատվարը շահագործելի է: Վիճակը վատ է ու պատվարի վերանորոգումը հրատապ է նաև Սառնաղբյուրի ջրամբարում:

Կուտակված ջրի մակարդակը չափվում է, այսպես կոչված, պյեզոմետրական դիտահորերով: Ամբողջ ջրամբարի տարածքում մի քանի նման դիտահոր կա: Դրանցից յուրաքանչյուրում չափիչ սարքերով մասնագետները ստուգում են ջրի մակարդակը, և մասնագիտական լեզվով ասած, կազմում են դեպրեսիոն կոր: Եթե այն բարձր ստացվեց, նշանակում է ֆիլտրացիա՝ ջրի կորուստ կա:

«Այստեղ ջրամբարում 45 % ջրի կորուստ կա՝ ֆիլտրացիայի հետ կապված: Ջրամբարներում մոնիտորինգ կատարվում է, բայց տարվող աշխատանքները լիարժեք չեն: Խոսքը ոչ միայն Շիրակի մարզի, այլև ամբողջ Հայասատանի ջրամբարների մասին է: Պետք է պետական աջակցութուն, որ հատկապես հատուկ նշանակության ջրամբարները լինեն ուշադրության ներքո»,-SHANTNEWS-ին ասել է Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը:

Ինչքան ջուր է կուտակվում, ինչքանը օգտագործվում ոռոգման համար և ինչքանը կորչում: Այս հարցերի պատասխանն ունենալու համար անհրաժեշտ է բոլոր ջրամբարներում չափիչ սարքեր ունենալ: Այսինքն, ջրամբարներում տեղի ունեցող երևույթները պետք է մշտական դիտարկման հնարավորություն ունենան: Մասնագետներ կան, սարքեր՝ նույնպես, բայց դրանց տեղադրումն ու շահագործումը ֆինանսավորում են պահանջում:

Մշտադիտարկման համակարգ ունենալու հարցով պատրաստվում են դիմել ջրային կոմիտե: Մասնագետները նշում են՝ մինչև վերանորոգումներ չլինեն ու մշտական ուսումնասիրությունների հնարավորություն չստեղծվի, ոռոգման սեզոնին, ջրակորուստներով պայմանավորված, խնդիրները շարունակվելու են: Ջրամբարների տեխնիկական վիճակն, ըստ նրանց, թույլ չի տալիս պահանջվող քանակի ջուր կուտակել:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

14:32 04.08.2025

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

14:02 04.08.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

13:53 04.08.2025

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

13:45 04.08.2025

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...

BACK_TO_TOP