10:25 03.02.2018
Ինչպես հայտնի է, օրեր առաջ կառավարությունը տեղեկություն տարածեց նիստերի դռնփակ լինելու մասին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» երեկվա թողարկման ժամանակ անդրադարձել է եղել նաև այդ հարցին: Արամ Աբրահամյանն Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ասել է, որ դա բացատրվում է առաջադեմ երկրների օրինակով: Բայց, եթե առաջադեմ այդ փորձը կար՝ ինչո՞ւ այն չէին կիրառում մեկ տարի առաջ, այլ կիրառում են հիմա, երբ ապրիլն է մոտենում:
«Ես համաձայն եմ ձեզ հետ, մենք սխալ ենք արել, որ չենք կիրառել մեկ տարի առաջ: Այնուամենայնիվ, սա չպետք է դիտել որպես առաջադեմ երկների փորձի տրանսֆորմացիա կամ տեղափոխում ՀՀ: Սա պայմանավորված է գործադիր իշխանության բուն էությամբ: Գործադիր իշխանությունը առանձնահատուկ է իր կոլեկտիվ պատասխանատվությամբ՝ ի տարբերություն, օրինակ, ԱԺ-ի», – ասել է Հարությունյանը:
ՀՀ Արդարադատության նախարարը խոսել է նաև այն մասին, թե ինչու են այլ երկներում գործադիրի նիստերը դռնփակ անցնում:
«Ոչ թե նրանք առաջադեմ կամ հետադիմական են, այլ համարվում է, որ դա է հնարավորություն ընձեռում անկաշկանդ քննարկման, իսկ գործադիր իշխանությունն ունի մեկ առանձնահատկություն ևս՝ որոշումները կայացնելուց հետո ենթակա են կատարման գործադիր իշանության բոլոր անդամների կողմից: Որոշումը կայացնելուց հետո բոլորն արդեն հանդես են գալիս որպես մեկ անձ: Անկաշկանդ, անկեղծ, ազատ քննարկումը հնարավոր է միայն փակ դռների հետևում, երբ քեզ վրա ուղղված են տեսախցիկներն, անկախ ամեն ինչից դու չես կարող անկաշկանդ քննարկում իրականացնել», – հավելել է Հարությունյանը:
ՀՀ արդարադատության նախարարը նաև օրինակ է բերել՝ հիշեցնելով 4+4 քննարկումները.
«Բոլոր այն քննարկումները, որոնք հեռարաձակվում էին, միշտ ձախողվում էին և որևէ համաձայնության հնարավոր չէր հասնել: Ինչո՞ւ, որովհետև բոլորը քաղաքական դիրք էին ընդունում և սկսում էին հատուկ տեսախցիկների համար ելույթներ ունենալ: Հենց որ տեսախցիկներն անջատվում էին, մեզ հաջողվում էր գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, և երկու կողմն էլ պատրաստ էին իրենց դիրքերը զիջելու, զերծ մնում քաղաքական հայտարարություններից և այլն», – հավելել է Դավիթ Հարությունյանը:
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ կառավարության դռնբաց նիստերի ժամանակ որևէ լուրջ բանավեճ չի ծավալվել: Այնպես որ, առաջադեմ երկները հենց ժողովրդավարությունից ելնելով են համարում, որ կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ:
Ինչ վերաբերում է կառավարության որոշումների ընդունմանը, ապա դրանք ևս ընդունվելու են քվեարկությամբ:
«Այն պահից, ինչ կառավարության նիստերը սկսեցին համարվել բաց, և հեռարձակվեցին, ես չեմ հիշում որևէ մի նիստ, երբ որևէ մի նախարար ասի՝ ես դեմ եմ այսինչ որոշմանը, և քվեարկության արդյունքը չլինի միաձայն: Բայց, գիտեք, որ ես նախկինում էլ եմ աշխատել նախարար, երբ կառավարության նիստերը դռնփակ էին, ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ կառավարության նիստում կային տարբեր դիրքորոշումներ, նախարաներից մեկը քվեարկել է կողմ, մյուսը՝ դեմ, և անգամ մենք ունեցել են որոշում, երբ ձայների տարբերությունն ընդամենը երկուսն էր», – հավելել է Հարությունյանը:
Ի դեպ, ըստ Արդարադատության նախարարի, դարձյալ կառավարության նիստում լինելու են զեկուցվող և չզեկուցվող հարցեր: Բայց հանրությունը տեղյակ է լինելու՝ ինչ նախագծեր են քննարկվել, որոշումների նախագծերը դարձյալ ներկայացվելու են հանրությանը:
Իսկ ի՞նչ կլինի այն ժամանակ, երբ իրենք նիստին մասնակցածները որոշ մանրամասներ հայտնեն լրագրողներին:
«Դա կհամարվի նախարարական էթիկայի կոպիտ խախտում: Կարո՞ղ են նման խախտումներ տեղի ունենալ, իհարկե, կարող է, բայց օրենքում ուղղակի ամրագրվում է, որ որևէ նախարար կամ կառավարության որևէ անդամ իրավունք չունի քննարկման ընթացքի վերաբերյալ տեղեկություն հայտնել՝ առանց վարչապետի համաձայնության», – պարզաբանել է Դավիթ Հարությունյանը:
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...