19:40 20.07.2021
Կապսի ջրամբարի շինարարության համար հայտարարված մրցույթին չինական երկու ընկերություններ են մասնակցում, և մրցույթի արդյունքները պարզ կդառնան սեպտեմբերին: Այս մասին օրեր առաջ Գյումրիում հայտարարել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը: Կապսի ջրամբարի շինարարությամբ է պայմանավորված նաև Ջրաձոր գյուղի տեղափոխությունը: Ջրամբարի շինմրցույթին զուգահեռ, գյուղում չափագրումներ են ու գյուղացիների փոխհատուցումների հաշվարկներ:
Գյուղում գեթ մեկ սանտիմետր հարթ տարածք ու դրա վրա կառուցված ամուր տուն չես գտնի: 76 տուն կա գյուղում, բոլորն էլ հին ու վթարային են: Բանն այն է, որ Ջրաձորում դեռ խորհրդային տարիներին կառուցապատումները թույլատրելի չէին: Շինաշխատանքներ չէին թույլատրվում, որովհետև օրակարգային էր Կապսի ջրամբարի շինարարության և գյուղի տեղափոխության հարցը: Մի քանի տասնամյակ է անցել, հարցն էլի օրակարգում է, գյուղն էլ՝ դեռ իր տեղում:
Ջրամբարը կառուցվելու է եղածի հիմքի վրա, բայց նախագծային փոփոխություններով: Առաջին փոփոխությունը թողունակությանն է վերաբերում: Կապսի ջրամբարը նախ կվերակառուցվի 25 մլն խորանարդ մետր թողունակության, իսկ ապագայի ծրագրերում մինչև 64 մլն խորանարդ մետր ջրի կուտակումն է:
Ինչքան ջուր է կուտակվելու ջրամբարում, դրանից է կախված, թե Ջրաձոր գյուղի ինչքան մասը կմնա ջրի տակ: Շինարարությանը զուգահեռ, գյուղի տեղափոխության հարցերն են լուծվելու: Այժմ կառավարությունը գնահատում է ջրաձորցիների անշարժ գույքը՝ տներն ու օժանդակ կառույցները, որոնք մնալու են ջրի տակ, փոխարենը նոր տեղում նորերն են կառուցվելու:
«Եթե մեկը 100 քառակուսի մետր մակերեսով տուն ունի, բայց երկու անձով են բնակվում, միևնույն է, նրանց փոխհատուցվելու է իրենց տան մակերեսի չափով, քանի որ գյուղացիներն իրենց տներն իրենց միջոցներով են կառուցել: Ամեն ինչ չափագրված է՝ գոմերը, տները, ծառերը: Այս ամենը նոտարական ու կադաստրային գրանցում պետք է անցնի, որ մարդիկ իմանան իրենց ունեցվածքի չափը, ըստ այդմ էլ փոխհատուցվեն: Դեռ խորհրդային տարիներին մեր գյուղում սեփականաշնորհում չէր կատարվում: Մենք ապրում ենք մեր կառուցած տներում, բայց դրանք մեզ չեն պատկանում, քանի դեռ սեփականաշնորհման վկայական չկա: Հիմա այդ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- SHANTNEWS-ին ասել է Ջրաձոր գյուղի վարչական ղեկավար Գևորգ Հովակյանը:
Մինչ փոխհատուցումները, Ջրաձորում սեփականաշնորհման գործընթաց է կատարվելու: Տները, օժանդակ կառույցները համարվում են անօրինական շինություններ և դրանք սեփականաշնորհված չեն: Գյուղացիների համար անվճար մեկնարկել է տների ու օժանդակ կառույցների նոտարական ու կադաստրային գրանցումների գործընթացը:
Մեկ ընտանիքի ունեցվածքի կադաստրային գրանցումն ավարտված է, ևս 5-ն ընթացքի մեջ են: Նոր գյուղը կառուցվելու է 40 հեկտար սեփականաշնորհված վարելահողերի տարածքում: Այդ հողատարածքները 20 առանձին սեփականատերեր ունեն, որոնց փոխհատուցում պետք է կառավարությունը հատկացնի:
Փոխհատուցումների գործընթացը Ջրաձորում վերաբերում է 76 ընտանիքների: Նրանցից 28-ի համար անցած տարի կառավարությունը բնակարանաշինական ծրագիր առաջարկեց: Գյուղովի այդ ծրագրից հրաժարվեցին ու որոշեցին սպասել տեղափոխության ծրագրին: Նոր գյուղի նախագծային աշխատանքները ընթացքի մեջ են: Հստակ է, որ Ջրաձորի գերեզմանատունն ու խոնարհված եկեղեցին չեն մնալու ջրի տակ, դրանք կամուրջով կմիանան նոր գյուղին:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
14:02 04.08.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...