13:46 03.02.2018
Պենտագոնը հրապարակել է նոր միջուկային դոկտրինը, որը նախապատրաստելու հրահանգ էր տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս անցյալ տարվա հունվարին: Դոկտրինում Ռուսաստանին, Չինաստանին, Հյուսիսային Կորեային և Իրանին առանձին գլուխներ են հատկացված:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր չէ հրաժարվել իր միջուկային զենքից, հատկապես այն պարագայում, որ Ռուսաստանն արդիականացնում է իր միջուկային ներուժը: Պենտագոնի ներկայացուցիչները նշել են, որ երկրի միջուկային դոկտրինը թարմացվում է առաջին հերթին Ռուսաստանի գործողությունների պատճառով: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ Ռուսաստանը հայտարարել էր իր միջուկային զենքն արդիականացնելու մասին:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի խոսքով՝ ԱՄՆ ոչ մի նախագահ չի ցանկանում օգտագործել միջուկային զենքը:
«Մեր նպատակն է համոզել հակառակորդին, որ միջուկային զենք կիրառելու դեպքում ոչինչ ձեռք չեն բերի և կկորցնեն ամեն ինչ»,- ավելացրել է Ջեյմս Մեթիսը:
Նոր դոկտրին պատրաստելու հրահանգ Դոնալդ Թրամփը տվել էր 2017թ. հունվարի 27-ին՝ նախագահությունը ստանձնելուց մեկ շաբաթ անց: Պենտագոնի փորձագետները, խորհրդակցելով Պետքարտուղարության և էներգետիկայի նախարարության հետ, վերլուծել են միջուկային զենքերի դերը ժամանակակից աշխարհում, միջազգային իրավիճակը, միջուկային ուժերի քանակը և կազմը, որոնք անհրաժեշտ են երկրի քաղաքական ուղին կյանքի կոչելու համար:
Ռազմավարությունը մշակված է 5-10 տարվա համար: Նախորդ դոկտրինը հաստատվել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ 2010թ.:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...