18:47 22.07.2021
Բուհական ընդունելության քննությունները չհաղթահարած դիմորդները հայտ են ներկայացնում միջին մասնագիտական ու արհեստագործական կրթական հաստատությունների ուսանող դառնալու համար: Անցած տարվանից ընդունելության հայտերը լրացնում են օնլայն կարգով: Կրթական հաստատություններ են հասնում այն դիմորդները, որոնց օնլայն հայտը լրացնելու համար օգնություն է պահանջվում: Իսկ դիմում-հայտերի քանակն ու բաշխվածությունը՝ ըստ մասնագիտությունների, հասանելի են համապատասխան կայքէջում:
Այսինքն՝ էլեկտրոնային հարթակում գրանցումները դեռ նախնական են: Արհեստագործական մասնագիտությունների ցանկում կան այնպիսիք, որոնք հաստատ թափուր չեն մնա: Սա նախորդ տարիների վիճակագրությունն է ցույց տալիս: Լավ արհեստավորները շուկայում պահանջված են:
Թիվ 1 արհեստագործական ուսումնարանում դիմում-հայտերի թիվն ավելացել է բուհական ընդունելության առաջին փուլի արդյունքների ամփոփումից հետո: Նրանք, ովքեր անբավարար գնահատական են ստացել ու բուհ չեն ընդունվել, դիմում են միջին մասնագիտական ու արհեստագործական կրթական հաստատություններ:
«Մեր թվային տվյալները հաստատում են, որ ունեցել ենք արդեն իսկ բուհից դուրս մնացած ուսանողներ, որոնք դիմել են մեզ: Ճիշտ է, համապատասխան մասնագիտություններ չունենք, բայց մոտավորապես հարակից մասնագիտություններ են ընտրել: Ունենք 15 դիմորդ, նրանք են, ովքեր բուհից դուրս են մնացել: Մեզ մոտ գալիս են այն դիմորդները, որոնք ուզում են արհեստ սովորել»,- Shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Անժելա Կարապետյանը:
Բուհերում 15 հազար տեղ թափուր է մնացել, այսինքն՝ շատ մասնագիտությունների գծով հայտեր ընդհանրապես չեն եղել, նաև անբավարար ստացած ուսանողների թիվն է մեծ, իսկ բուհերում մրցութային երկրորդ փուլը միայն նրանց համար է, ովքեր դրական գնահատականներ են ստացել: Հետևաբար, քոլեջներն ու ուսումնարանները մնում են այլընտրանքային, թեև բուհեր չընդունված դիմորդների համար առկա ուսուցման հնարավորություն ստեղծված է ոչ բոլոր քոլեջներում: Օրինակը Շիրակի պետական համալսարանի քոլեջն է:
«Ընդունելություն ենք կազմակերպում 5 բաժիններում: Միայն երկու բաժնում կարող են 12-ամյա կրթությամբ դիմորդները ընդունվել հեռակա ուսուցման համակարգում: Առկայի դեպքում մրցույթին չեն կարող մասնակցել: Բավական լավ ցուցանիշ ունենք դիմում-հայտերի ընդունելության: Օրինակ՝ շուկայաբանություն բաժնում, եթե ևս 5 դիմում ընդունենք, արդեն մրցակցություն կձևավորվի»,- Shantnews-ին ասել է ՇՊՀ քոլեջի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Մակարյանը:
Շիրակի պետական համալսարանի քոլեջը մեծ մասամբ ընդունելություն կազմակերպում է հիմնական կրթության հիմքով, այսինքն՝ այստեղ մրցակցությունը ավագ դպրոցների հետ է: Մրցակցություն նաև քոլեջների ու ուսումնարանների միջև կա: Համանուն բաժիններ մի քանի միջին մասնագիտական ու արհեստագործական կրթական հաստատություններում կան: Անցած տարվանից վճարովի տեղերն ավելացել են, ըստ այդմ, բոլոր քոլեջներում և ուսումնարաններում հատկացված տեղերը միշտ ավելին են, քան դիմորդները: Հատուկենտ բաժիններում է, որ մրցույթ է ձևավորվում: Իսկ մրցույթը ավարտական վկայականների միջին գնահատականներով է: Դիմում հայտերն ընդունում են մինչև օգոստոսի 15-ը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...