20:59 22.07.2021
Շիրակի մարզի Ախուրյանի և Անիի տարածաշրջաններում հացահատիկի բերքահավաք է։ Հացքաղն հիմնականում անջրդի հողատարածքներում է, ինչպես նաև այն ցանքերում, որոնք այս տարի տուժել են երաշտային պայմաններից: Ընդհանուր առմամբ մարզում 14 941 հա աշնանացան և 21 հազար հեկտար գարնանացան հացահատիկ է մշակվել։
Կոմբայնավարները տարիների գործով ու փորձով իրենց հաշվարկներ ունեն, թե որ տարածաշրջանի, որ հողերից հացահատիկի բերքի ինչ քանակ կարող է ստացվել։ Երբ բերքն առատ է, կոմբայնը դաշտում երկար է աշխատում։ Այս տարի դաշտերը կրկնակի են տուժել, նախ երաշտային պայմաններից և հետո էլ կարկուտ էր տեղացել։
Երեք եղբայրների՝ Պապոյաններին պատկանող աշնանացան ցորենի դաշտերը ժամանակին վարել են, ցանել են, նույնիսկ ջրել են ու պարարտացրել, բայց առանց անձրևների և ուժեղ քամիներով օրերը, չեն թողել բերքն հասնի, ցորենի հատիկը նվազ է: Գյուղացիական բոլոր տնտեսություններում բերքի որակն էլ, քանակն էլ նույնն է:
«Գարնանացանի շատ քիչ բերք ունենք, տարածքներ կան, որտեղ ընդհանրապես բերքահավաք հնարավոր չէ կատարել, կոմբայնը դաշտ չի մտնում, իսկ ցորենը միջինից ցածր բերք է ապահովում, խոսքն անջրդի հողատարածքների մասին է, ջրովիներում ինչ-որ չափով հասցրեցին ոռոգել ու հնարավոր է միջինից բարձր բերք ստանալ։ Մենք այս տարի նաև խոտ չունեցանք, հույս ունեինք, որ ծղոտով հարցը կլուծենք, բայց, ցավոք, ծղոտի բերքն էլ է ցածր։ Այսինքն անասնակերի լուրջ խնդիր կունենաք, հնարավոր է նաև անասնագլխաքանակի հարկադիր մորթ լինի, գյուղացիները չեն կարողանա անասնակեր հայթայթել»,-SHANTEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը։
Անասնակերի պակաս մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններում կա։ Խոտհարքներում գյուղտեխնիկան հերթով գյուղացիների առվույտի ու վարսակի դաշտերով է անցնում, գյուղացու ասած՝ «առաջին բերան խոտքաղն են անում», երկրորդի սպասելիք էլ չունեն՝ խոտ չկա: Մի քանի դաշտերում հնձել-վերջացրել են։
Բերքահավաքը մարզի առայժմ ցածրադիր գոտիներում է, որտեղ էլ հիմնակաում անջրդի հողերն են, օգոստոսին նոր աշխատանքները կավարտվեն բարձրադիր գոտիներում՝ Աշոցքում ու Ամասիայում: Գյուղատնտեսները դեռ սպասելիքներ ունեն այդ տարածքներից, որ գոնե միջինից բարձր բերք կստանան։ Սա նաև մոտ 3000 հեկտարով ավելացած ցանքատարածքների հաշվին է։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...