Գյումրիի թիվ 41 դպրոցի հանրույթը բողոքում է տնօրենին աշխատանքից ազատելու որոշման դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիի թիվ 41 դպրոցի հանրույթը բողոքում է տնօրենին աշխատանքից ազատելու որոշման դեմ

19:28 22.07.2021

Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցում այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ուսուցիչներն ու ծնողները: Բողոքում են Շիրակի մարզպետի հուլիսի 19-ին կայացրած որոշման դեմ, համաձայն որի՝ երկու ամիս առաջ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթի արդյունքները համարվել են անվավեր, և մրցույթով տնօրեն ընտրված Արմինե Գևորգյանն ազատվել է պաշտոնից: Վերջինիս էլ իր պաշտոնից ազատելու որոշումը, մարզպետարանում բացատրել են սրանով, որ մրցույթն անցկացվել է ընթացակարգային խախտումով և երկրորդ թեկնածուն, որը մրցույթում պարտվել է 3:5 ձայների հարաբերակցությամբ, բողոքարկել է մրցույթի արդյունքները: Տնօրենի մրցույթն անցկացվել է ապրիլի 13-ին, իսկ ըստ աշխատանքային օրերի հաշվարկի, պետք է անցկացվեր ապրիլի 14-ին:

«Մարզպետարանի կայքում հայտնվեց մայիսի 14-ի որոշումն այն  մասին, որ Շիրակի  մարզպետը փաթեթ է կազմում, որ ընթացակարգային խախտումը իբր թե քննվի ԿԳՄՍ-ում: Իսկ մայիսի 17-ին  Շիրակի մարզպետն ինձ հետ աշխատանքային պայմանագիր է կնքել: Ստացվում է, որ մարզպետը՝ շրջանցելով նախարարության որոշումը, կնքել է աշխատանքային պայմանագիր: Հոգու խորքում նա, իհարկե, գիտեր, որ իմ լիցենզիայի ժամկետը լրանում է մայիսի 25-ին և շատ բարեկիրթ է գտնվել, որ ես աշխատեմ մի երկու ամիս  և շատ պատահական դուռը ծեծեն և բերեն իմ որոշումը: Սա վաղօրոք պլանավորած ինչ-որ բան է: Իհարկե, ես կվիճարկեմ դատարանում, իհարկե լիքը խախտված կետեր կան»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Արմինե Գևորգյանը:

Դպրոցի կառավարման խորհրդի նախագահը նշել է, որ մրցույթի ընթացակարգը լիովին համաձայնեցված է եղել ԿԳՄՍ նախարարության հետ և ոչ մի խախտում չի արձանագրվել: Հաղթող ճանաչված թեկնածուի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Նոր տնօրենի երկու ամիս աշխատելուց հետո միայն բարձրաձայնում են ընթացակարգային խախտման մասին:

Այսօր, ըստ արդեն նախկին տնօրենի, դպրոցում պետք է ընդունման հանձնման գործընթաց տեղի ունենար: Ընդունում-հանձնում, սակայն, այսօր տեղի չի ունեցել: Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պատասխանատուները տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ այսօր դպրոց չեն եկել:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP