17:17 23.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը:
Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքը գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն միտված ծրագրերի մասին է, որոնց բովանդակության հիմքում այդ տնտեսությունների զարգացումն է: Կփորձենք հասկանալ, թե ինչքանով են ծրագրերն աշխատում և ինչ պիտի անենք, որպեսզի դրանք հասցեական, հասանելի, արդյունավետ դարձնենք՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացման իմաստով»:
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես, փոխնախարարը զեկուցել է, որ պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59 տոկոսով: Արդեն իսկ արտահանվել է 116 հազար 930 տոննա պտուղ-բանջարեղեն: Այս ցուցանիշը 2020-ի նույն ժամանակաշրջանում պակաս է եղել 2 անգամ:
Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտում գործում է զարգացման 14 ծրագիր, որոնց թվում են՝ լիզինգի, այգեգործության և ոռոգման, ապահովագրության, տոհմային անասնաբուծության/անասնապահության, հումքի մթերման, արտադրության և արտահանման, գինեգործության, սուբսիդավորվող վարկերի տրամադրման, աշնանացան ու գարնանացան ցորենի մշակման և այլն:
Անդրադառնալով լիզինգի ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ դրա կիրառումը լրացուցիչ ֆինանսական գործիք է նաև ֆինանսական շուկայում: «Լիզինգի գործիքը տրամադրվում է գյուղատնտեսական տեխնիկայի և ագրովերամշակման սարքավորումների համար: Ծրագրի մեկնարկը և իրականացումը գնահատում ենք բավականին լավ, ցուցանիշները մեզ բավարարում են: Նաև ուրախալի է, որ լիզինգի գործիքի հաջող կիրառումը հնարավորություն է տալիս ստեղծել մասնագիտական ասոցիացիաներ, որոնց հետ համագործակցելով և օրենսդրական բարեփոխումների միջոցով կարողանում ենք ավելի նպատակային դարձնել ծրագիրը»,- ասել է Խոջոյանը՝ ավելացնելով, որ այս ծրագրով վերամշակման սարքավորումների համար նախատեսված սահմանաչափը 450 մլն դրամից բարձրացվել է մինչև 1մլրդ դրամի:
Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև լիզինգի ծրագրում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման գործիքը ևս ներառելու ուղղությամբ, ինչը կնպաստի արտադրական ծախսերի ինքնարժեքի նվազեցմանը, մրցունակության բարձրացմանը:
Փոխնախարարը հավելել է, որ միջազգային ծրագրերի շրջանակում ևս ընթացիկ տարում գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ տրամադրվել է 100 միավոր գյուղտեխնիկա. ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կավելանա ևս 200 միավորով:
Անդրադառնալով ինտենսիվ այգեգործության զարգացմանն ուղղված ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ ընթացիկ տարում նույնպես գործընթացը գոհացնող է: 2020 թվականին ծրագրի շրջանակում հանրապետությունում հիմնվել է 518,6 հեկտար այգի, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 350,7 հեկտար: Խոջոյանի խոսքով՝ արդյունքները դրական դինամիկա են ապահովում: Ըստ նրա՝ նախորդ տարի այս ծրագրում իրականացված փոփոխությունները հնարավորություն են տվել այգիներում կառուցել նաև ջրավազաններ, ինչը թույլ կտա տնտեսվարողներին կուտակել ջուրը և ըստ անհրաժեշտության մատակարարել: Ծրագրում ավելացվել է ևս մեկ բաղադրիչ. խոսքը վերաբերում է բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանմանը: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2022 թվականից:
Նշվել է, որ ինտենսիվ ընթացքի մեջ է նաև գյուղապահովության ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարում արդեն իսկ ապահովագրության պայմանագրերի թիվն ավելի է 3 անգամ։ Ապահովագրվող մշակաբույսերն են՝ հիմնականում հացահատիկը, ծիրանը և խնձորը։ Ընթացիկ տարում ծրագրում կներառվեն նաև նոր մշակաբույսեր:
Էկոնոմիկայի փոխնախարարն անդրադարձել է տավարաբուծության և ոչխարաբուծության, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերի ընթացքին: Տեղեկացվել է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում այս պահին 6 մարզի 19 համայնքում ընթանում են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի ներդրման աշխատանքները: Այս տարի ևս 10 համայնքում կմեկնարկեն նման աշխատանքներ: Նաև 50 համայնքում կկառուցվեն համայնքային կենդանիների հավաքատեղիներ:
Անդրադարձ է կատարվել նաև աշնանացան ցորենի, գարնանացան մշակաբույսերի արտադրության խթանմանն ուղղված ծրագրերի ընթացքին:
Արման Խոջոյանը զեկուցել է խաղողի և այլ գյուղմթերքների մթերման գործընթացի կազմակերպմանն ուղղված աշխատանքների մասին: Նշվել է, որ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել խոշոր մթերողների հետ և քննարկել առկա խնդիրները, դրանց լուծման քայլերն ու պետության կողմից վարկավորման ծավալները: Փոխնախարարը հավաստիացրել է, որ մթերման պրոցեսը կիրականացվի կանոնակարգված և առանց խնդիրների:
Քննարկվել են նաև գինու, կոնյակի արտահանմանն ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ու առկա խնդիրների լուծման քայլերը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղոլորտի արտադրողականության բարձրացումն ու ընդգծել այդ ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության ապահովման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուշադրությամբ հետևել ծրագրերի շահառուների կողմից իրականացվող նախագծերի ընթացքին՝ գնահատելու դրանց արդյունավետությունը և ծրագրերը լավարկելու հնարավորությունները:
19:54 25.06.2025
Հայաստանի հավաքականը կմասնակցի Ձյուդոյի Մ17 ԵԱ-ին19:30 25.06.2025
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին19:45 25.06.2025
Վարչապետը ներկա է գտնվել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը: ...
19:40 25.06.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 15-21-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին և 21-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին, 18-ին և 21-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին և […] ...
19:22 25.06.2025
Պոկեր, 11 գոլ և դրամատիկ կիսաեզրափակիչ Մ19 ԵԱ-ումՖուտբոլի Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականը Ռումինիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ: Իսպանացիները կիսաեզրափակչում 6-5 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ19 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 3-3 հաշվով: Լրացուցիչ ժամանակում Իսպանիայի թիմը կամային հաղթանակի է հասել 6-5 հաշվով: Պոկեր է գրանցել «Բետիսի» երիտասարդական թիմի 18-ամյա կիսապաշտպան Պաբլո Գարսիան: ...
19:14 25.06.2025
Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտումՊաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել և քննարկմանը մասնակցել է ինստիտուտի նախագահ Չեն Բոն։ Քննարկմանը ներկա են եղել ինստիտուտի փոխնախագահը և տարբեր աշխարհագրական ուղղություններով հետազոտական բաժինների ղեկավարներ, փորձագետներ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահրթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող […] ...
19:07 25.06.2025
Քննարկվել են վիզաների ազատականացման երկխոսության և ներքին գործերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումներըԵվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում եղել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության առաջընթացը եւ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՀ) ներքին գործերի ոլորտում իրականացվող աշխատանքները: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, նախարարության միագրացիայի եւ քաղաքացիության […] ...
18:55 25.06.2025
«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կտեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբը կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին ու կունենա նաև նրա տրանսֆերը գնելու իրավունք։ Ֆատին «Բլարսելոնայում» է 2012 թ. հուլիսից և 123 խաղում խփել է 29 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ ...