Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը հոգեթերապիայի սեանսների է հրավիրում պատերազմից տուժած շահառուներին, համագործակցության՝ հոգեբանների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը հոգեթերապիայի սեանսների է հրավիրում պատերազմից տուժած շահառուներին, համագործակցության՝ հոգեբանների

19:21 23.07.2021

Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողություններին հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները մեղմելու նպատակով մեկնարկել է հոգեբանական աջակցության պետական ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնից, ներքոշարադրյալ կետերին համապատասխան անձինք անվճար հոգեթերապիայի սեանսներ ստանալու համար կարող են հերթագրվել կա՛մ զանգահարելով հոգեբանական աջակցության թեժ գծին՝ 060 834 777, կամ նամակ ուղարկելով հետևյալ էլհասցեին՝  [email protected], որից հետո համապատասխան մասնագետները կապ կհաստատեն դիմումատուի հետ:

1) Անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները,

2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները,

3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները,

4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները,

5) ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները։

«Այն հոգեբանները, որոնք ունեն բարձրագույն հոգեբանական կրթության որակավորում՝ բակալավրի (առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ) կամ մագիստրոսի (առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ) կամ վերջինիս հավասարեցված աստիճան և ցանկանում են ներգրավվել սույն աշխատանքներում՝ կարող են իրենց հայտերն ուղարկել հետևյալ էլհասցեին՝ [email protected]:

Կոնտակտային անձ – Արմեն Սողոյան – Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար +374 91 42 26 85»,- ասվում է հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 25.06.2025

SHANTNEWS

Հայաստանի հավաքականը կմասնակցի Ձյուդոյի Մ17 ԵԱ-ին

19:54 25.06.2025

Հայաստանի հավաքականը կմասնակցի Ձյուդոյի Մ17 ԵԱ-ին

Հունիսի 26-28-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա ձյուդոյի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը առաջնությանը կունենա 7 մասնակից.։ 50 կգ` Նարեկ Դավթյան 55 կգ` Շավարշ Նահապետյան 60 կգ` Խաչատուր Ջհանգիրյան 66 կգ` Գարիկ Մալխասյան, Հակոբ Ումուրշադյան 73 կգ` Գոռ Գալստյան, Տիգրան Սարուխանյան։ ...

Վարչապետը ներկա է գտնվել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը

19:45 25.06.2025

Վարչապետը ներկա է գտնվել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը: ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:40 25.06.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 15-21-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին և 21-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին, 18-ին և 21-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին և […] ...

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

19:30 25.06.2025

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացին Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ ...

Պոկեր, 11 գոլ և դրամատիկ կիսաեզրափակիչ Մ19 ԵԱ-ում

19:22 25.06.2025

Պոկեր, 11 գոլ և դրամատիկ կիսաեզրափակիչ Մ19 ԵԱ-ում

Ֆուտբոլի Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականը Ռումինիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ: Իսպանացիները կիսաեզրափակչում 6-5 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ19 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 3-3 հաշվով: Լրացուցիչ ժամանակում Իսպանիայի թիմը կամային հաղթանակի է հասել 6-5 հաշվով: Պոկեր է գրանցել «Բետիսի» երիտասարդական թիմի 18-ամյա կիսապաշտպան Պաբլո Գարսիան: ...

BACK_TO_TOP