Շիրակի մարզում բերքահավաքը ժամանակին կազմակերպելու համար կոմբայնները չեն բավականացնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+21.09 oC

Շիրակի մարզում բերքահավաքը ժամանակին կազմակերպելու համար կոմբայնները չեն բավականացնում

18:25 24.07.2021

Շիրակի մարզում կոմբայնները չեն բավականացնում հացահատիկի բերքահավաքը ժամանակին կատարելու համար: Այս տարի երաշտի ու ոռոգման ջրի պակասի պատճառով հացահատիկի բերքը խիստ նվազ է, եղածն էլ ժամանակին չեն կարողանում հավաքել: Օրինակը Մարմաշեն խոշորացված համայնքի Հովունի գյուղում է: Բերքը հասել է, կոմբայն չկա հացքաղ կատարելու: Գյուղի միակ կոմբայնը սեփականատերը վաճառել է և այս տարի տեխնիկա չունեն: Հարևան գյուղերի կոմբայններն էլ Հովունիի դաշտերը իրենցինից հետո են հերթի դրել: Կոմբայնավարների մոտ չգրված օրենք կա՝ մինչև իրենց գյուղում բերքահավաքը չվերջացնեն, հարևան գյուղեր չեն գնում:

Ըստ այդմ էլ Մայիսյանի կոմբայնները հարևան Հովունիի սահմանը չեն հատում, իրենց տարածքում են բերքահավաք կատարում: Իսկ Հովունիում գոնե մեկ կոմբայն էլ չունեն, ստիպված սպասում են մինչև հարևանները բերքահավաքն ավարտեն:

200 հեկտար հացահատիկ են գյուղում մշակել: Երբ հարևան գյուղերում դեռ բերքը հասած չէր, Հովունիում հասցրել են դաշտերի միայն շատ փոքր մասում բերքահավաք կատարել: Հետո, երբ կոմբայնավարները տեղափոխվել են իրենց գյուղերի բերքահավաքի, Հովունիում գործը կիսատ է մնացել:

Անցած տարի Հովունիում կոմբայնի խնդիր չեն ունեցել: Գյուղում երկու միավոր տեխնիկա է եղել: Մեկն այս տարի արդեն անսարք է, մյուսը սեփականատերը վաճառել է ու գյուղովի հայտնվել են փաստի առաջ: Խոշորացված համայնքն էլ համայնքապատկան կոմբայն չունի: Հույսը մասնավոր կոմբայնավարների հետ ծանոթ-բարեկամական պայմանավորվածությունն է մնացել:

«Գյուղի ցանքերի 20 %-ում է բերքահավաքը կատարված: 80 %-ը դեռ տեղում է: Ուղղակի ծանոթության միջոցով դիմում ենք կոմբայնավարներին: Նրանք էլ փորձում են օգնել, որ որոշ չափով մեր խնդիրը լուծվի: Մեր համայնքում գոնե 3 սարքին կոմբայն պետք է լինի, որ հացահատիկը ժամանակին հավաքվի:Ինչքան տեղեկացված եմ ընդամենը մեկ կոմբայն է աշխատում մեր դաշտերում»,- SHANTNEWS-ին ասել է Հովունի գյուղի վարչական ղեկավար Լևիկ Խաչատրյանը:

Հացահատիկի բերքը շատ նվազ է: Գյուղացիներն են նշում, որ մոտ 10 անգամ պակաս է: Մեկ հեկտարից մոտ 3 տոննա պետք է բերք ստանային, բայց հավաքածն ընդամենը 300 կգ է: Հիմա կոմբայնների պակասի պատճառով եղած բերքը դաշտերում թափվում է:

Չոր հասկերից հատիկները քամու հետևանքով թափվում են, իսկ եթե կարկուտ եղավ ընդհանրապես ոչինչ չեն տանի տուն: Կորուստներով են աշխատում նաև մարզում ունեցած բոլոր կոմբայնները:  Շիրակի մարզում հին ու կորուստներով աշխատող կոմբայնները միշտ դաշտում են, այսպես ասենք, հերթափոխով: Սկսում են Անիի տարածաշրջանից, որտեղ հացահատիկի բերքն առաջինն է հասնում, ամենամեծ հողատարածքները Ախուրյանի տարածաշրջանում են, որտեղ տեխնիկան չի բավականացնում: Իսկ ամենավերջում հացահատիկը հասունանում է Ամասիայի և Աշոցքի տարածաշջաններում: Այստեղ արդեն բերքահավաքին տեխնիկայի խնդիր չի առաջանում:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանել

13:35 01.05.2025

Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանել

Ճապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների ուղղությամբ մեքենան վարած 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ «Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց», – ոստիկանությանը տված նրա խոստովանությունը մեջբերում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։ Ավելի վաղ NHK-ն հայտնել […] ...

Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարար

13:20 01.05.2025

Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ […] ...

Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

13:03 01.05.2025

Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...

Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրը

12:50 01.05.2025

Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրը

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...

Հրդեհ Աղավնավանք գյուղում

12:37 01.05.2025

Հրդեհ Աղավնավանք գյուղում

Մայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...

Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ Պապոյան

12:20 01.05.2025

Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...

BACK_TO_TOP