19:13 24.07.2021
Բուհական ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքներն արդեն ամփոփված են,մինչև հուլիսի 26-ը կշարունակվի լրացուցիչ փուլի ընդունելությունը, SHANTEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի երեք պետական բուհերի ղեկավարները ներկայացրել են ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքները ։
«Ընդունված 318 դիմորդ ունենք, ովքեր հաղթահարել են մրցութային շեմը, ունեինք պետպատվերով 69 տեղ և ևս 6 արտոնություններով տեղեր, դիմորդների թիվը մոտ 390 էր, բայց 20%-ը միշտ շեմը չի հաղթահարում։ Ունենք նաև լրացուցիչ փուլով ընդունելություն, որը դեռ չենք ամփոփել, նախնական տվյալներով 15 հայտագրված դիմորդներ ունենք»,- ասել է ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը։
«6 մասնագիտությունների գծով ենք ընդունելություն կատարել, 89 դիմորդ ենք ունեցել առաջին փուլում, հիմա ևս 5 դիմորդ հայտագրված են լրացուցիչ փուլում։ Արդյունքներից գոհ ենք․․․ 69 դիմորդ հաղթահարել է քննությունները, 45 պետվատվերի տեղ ենք ունեցել, 3-ը թափուր է մնացել»,- ասել է ՀԱՊՀ տնօրեն Աշոտ Պապոյանը։
«Այս տարի մենք ունեինք 119 դիմորդի տեղ։ Հետաքրքիր վերլուծություն ենք կատարել, օրինակ 2018 թվականին, եթե Շիրակի մարզի շրջանավարտների 2,2 %-ն ենք ընդունել, ապա այս տարի մարզի 7,8%-ը։ Այս դինամիկան աճել է։ Ունենք 4 մասնագիտություն՝ 8 պետպատվերի տեղ։ 119 դիմորդից այս պահին 96-ն են հաղթահարել շեմը», -ասել է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։
Բուհերի ղեկավարները նաև նշել են, թե որ մասնագիտությունների գծով են ավելի շատ դիմորդներ ունեցել և որ մասնագիտություններում է ամեն տարի պակասում դիմորդների թիվը։
«Մենք ամեն տարի աստիճանաբար հրաժարվում ենք այն մասնագիտություններից, որոնք պահանջված չեն։ Դասական պոլիտեխնիկական մասնագիտությունները, ցավոք սրտի, հիմա պահանջված չեն՝ մեքենաշինություն, շինարարություն, տեքստիլ տեխնոլոգիաներ։ Հիմա վերջնականապես բյուրեղացում գնաց դիմորդների՝ նոր տեխնոլոգիաների ոլորտ, համակարգչային գրաֆիկայի ոլորտ։ 4 մասնագիտություններով մենք կունենանք լիրաժեք խմբեր »-ասել է Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրենը։
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը մտահոգություն է հայտնել, որ բնագիտամաթեմատիկական ուղղությունների մասնագիտությունների գծով լուրջ խնդիրների առջև է կանգնած կրթական համակարգը։
« Բնագիտամաթեմատիկական ուղղությունները մտահոգիչ են, մի քանի տարուց դպրոցներում բնագիտամաթեմատիկական ուղղությունների դասավանդման խնդիր կունենանք։ Վանաձորի պետհամալսարանում մաթեմատիկայի գծով 4 պետպատվերով տեղ էր տված, 4-ն էլ մնացել են թափուր։ ԵՊՀ-ում ֆիզիկայի ֆակուլտետում 65 թափուր տեղ կա, ևս 3-ը՝ պետպատվերով։ Անցյալ տարի ամբողջ Հանրապետությունում ֆիզիկայի ուսուցիչ դառնալու ցանկություն հայտնել էր 1 դիմորդ, դիմել էր ՇՊՀ, սպասում էինք, հետո պարզվեց, որ նա հաղթահարել է շեմն ու ընդունվել Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտ։ Այսինքն՝ ոչ մեկս ոչ մի մասնագիտություն չենք ուզում փակել, ցավոք սրտի, էդ մասնագիտությունները փակվում են, որովհետև դիմորդներ չկան»,- ասել է Երվանդ Սերոբյանը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...