23:35 24.07.2021
Շիրակի մարզի Ջարդի ձորի տարածքում տեղի ունեցած ավտովթարից «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված 4 քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, մահացածը մեքենայի վարորդն է եղել:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ջարդի ձոր կոչվող տարածքում: Nissan մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել դաշտը։
Մեքենայում եղել է 7 հոգի, 2-ը տեղում մահացել են, ևս մեկը Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին էր մահացել։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցել են մանկական հիվանդանոցից` հայտնելով, որ մահացածը մոտ 13-ամյա աղջիկ է։
Դեպքի վայրում աշխատել են Շիրակի մարզի քննչական բաժնի ու Ախուրյանի ոստիկանության աշխատակիցները։ Տարվում է քննություն վթարի հանգամանքները ճշտելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ մահացածներն ու վիրավորները վերադառնալիս են եղել Վանաձորի Հարթաշեն գյուղի Սուրբ Հովհաննես ուխտատեղիից։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:46 16.06.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն Փասադենայում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում երկու գոլային փոխանցում է կատարել Խվիչա Կվարացխելիան։ Աչքի են ընկել Ֆաբիան Ռուիսն ու Վիտինյան։ B խմբում ընգրկված են նաև «Բոտաֆոգոն» (Բրազիլիա) ու «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ)։ ...
16:41 16.06.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները: Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի […] ...
16:35 16.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով: Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի […] ...
16:28 16.06.2025
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2025» մրցույթը, որն ուղղված է ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցմամբ ասպիրանտը, հեռակա ուսուցմամբ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի […] ...
16:20 16.06.2025
Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններՀունիսի 11-ին թուրքմենական կողմի նախաձեռնությամբ Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ թուրքմենական կողմը՝ Թուրքմենստանի հյուպատոսական դեպարտամենտի պետ Դովլեթմուրատ Մուրատովի գլխավորությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, […] ...
16:14 16.06.2025
Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհինՀունիսի 13-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա Մարգարիտ Հ․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...