Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+23.09 oC

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին

13:48 26.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել կատարված հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին 2019 թվականից:

Շրջայցի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը ներկայացրել է կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2019 թ. համապատասխան որոշմամբ բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական վիրահատարանը համալրվել է նյարդավիրաբուժական 3D նավիգատորով, վիրաբուժական մանրադիտակով, էնդոսկոպիկ սարքավորմամբ, ժամանակակից վիրահատարանի պահանջներին համապատասխանող վիրահատական սեղանով, լուսային համակարգով: Ձեռք են բերվել նաև ախտորոշիչ սարքեր` համակարգչային տոմոգրաֆ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ, ուլտրաձայնային սարքավորում:

Առողջապահության նախարարի 2020 թ. ապրիլի 2-ի հրամանով բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և մինչ այժմ իրականացնում է միայն նոր կորոնավիրուսային հիվանդության COVID-19 ախտորոշումը հաստատված և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը։ Վերապրոֆիլավորման արդյունքում կենտրոնում բժշկական օգնություն է ստացել շուրջ 17 000 պացիենտ, որից 70 տոկոսը եղել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:

Բժշկական կենտրոնի վիրասրահներից մեկը վերապրոֆիլավորվել է որպես ծնարան, որը հագեցված է դոպլեր սարքավորումներով, նորածնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կենտրոնով:

Իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում շահագործման է հանձնվել 40 մահճակալով նոր վերակենդանացման բաժանմունքը, ինչի արդյունքում բժշկական կենտրոնը դարձել է հանրապետության վերակենդանացման ծառայություն մատուցող ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող կենտրոն: Հիմնանորոգվել և կահավորվել է 9 վիրահատարան: Ախտորոշիչ բաժանմունքը համալրվել է ամբողջությամբ թվային հեռակառավարվող ռենտգենոգրաֆիկ և ֆլյուորոսկոպիկ, ստացիոնար թվային ռենտգեն համակարգերով:

COVID-19-ի կենտրոնացված լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով լաբորատորիան հագեցվել է հավելյալ արյան գազերի և էլեկտրոլիտների ավտոմատ վերլուծիչով, հագեցվել մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ վերլուծիչի և պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) իրականացնող սարքավորումով: Արյան բանկը միացվել է լաբորատորիային և հագեցվում է դոնորական արյան ավտոմատ հավաքագրման և պլազմաֆերեզի իրականացման սարքավորումներով:

Իրականացվել են նաև հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ բուժկենտրոնի շենքում ու բակային տարածքում: Մասնավորապես, արդիականացվել է կոյուղու համակարգը, մարզերում գտնվող բժշկական կենտրոններից պացիենտների շտապ տեղափոխությունն իրականացնելու նպատակով կառուցվել է ուղղաթիռի թռիչքուղի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

11:20 25.06.2025

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին գոլն է խփեցլ «Ցրվենա Զվեզդայում»։ Ընկերական խաղում գեղեցիկ հարվածով նա գրավել է Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկայի» դարպասը։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել, իսկ մրցակցի դարպասը գրավել է 23-րդ րոպեին, բացելով խազի հաշիվը։ «Ցրվենա Զվեզդան» հաղթել է 5-0 հաշվով։   ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ին

11:07 25.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 451 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ:   ...

Fars. Իրանը 700 մարդու է ձերբակալել Իսրայելի հետ համագործակցելու կասկածանքով

10:55 25.06.2025

Fars. Իրանը 700 մարդու է ձերբակալել Իսրայելի հետ համագործակցելու կասկածանքով

Իսրայելի հետ զինված հակամարտության սկսվելուց ի վեր Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 700 մարդու՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Ձերբակալությունների ամենամեծ թիվը գրանցվել է Քերմանշահ, Սպահան, Խուզեստան, Ֆարս և Լորեստան նահանգներում։ Ըստ Fars-ի՝ ձերբակալվածները մեղադրվում են Իրանի տարածքից Իսրայելի շահերից ելնելով փոքր անօդաչու թռչող սարքեր արձակելու, ինքնաշեն ռումբեր […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերը

10:44 25.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերը

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերի տեսանյութը: ...

Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա․ Արաղչի

10:35 25.06.2025

Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա․ Արաղչի

Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք ագրեսիա սանձազերծեցին Իրանի դեմ, ամրապնդել են Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ շարունակելու իր միջուկային ծրագրի զարգացումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա: Դա ամրապնդում է մեր կամքը, մեզ դարձնում ավելի վճռական և համառ: Մենք մեծ […] ...

«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿ

10:21 25.06.2025

«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿ

Վ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական […] ...

BACK_TO_TOP