19:43 26.07.2021
«Մենակատարների շքերթ»․․․Այն դասական երաժշտությունը հանրայնացնելու նոր ձևաչափ է, որը 3 տարի առաջ սկսեց Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Այն իրենից ներկայացնում է սերունդների երկխոսություն, երբ պրոֆեսիոնալ երաժիշտները հարթակ են տալիս պատանի սերնդին՝ մեծ նվագախմբում ներկայանալու, իրենց դրսևորելու։ Նախագծում մենակատարները փոքրիկներն են, մեծերը՝ նվագակցողները:
««Մենակատարների շքերթ» ծրագրի շրջանակներում պատանի երաժիշտներն ավելի մոտիկից են ճանաչում նվագախմբի կազմին ու կառուցվածքին։ Ձգտումը դեպի դասական արվեստ ավելի է ուժեղանում, և իրենք ավելի շատ են ուզում դառնալ դասական երաժշտության կատարողներ։ Մենք փորձն արդեն ունենք, երբ մեր «Մենակատարների շքերթի» մասնակիցը նվագախմբում իր ուսուցչի հետ նվագում է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։
«Մենակատարների շքերթի» 3-րդ նախագծի մասնակիցներին սիմֆոնիկ նվագախմբի անունից հավաստագրեր հանձնվեցին։ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը այս համերգաշրջանը հայտարարեց փակված։ Նորը կբացեն սեպտեմբերին՝ համերգային նոր նախագծերով ու ծրագրերով:
«Ավելի հետաքրքիր ծրագիր ենք ունենալու նոր համերգաշրջանում, արդեն ունենք պայմանավորվածություններ։ Մեզ հետ ցանկություն է հայտնել ելույթ ունենալ սիրիացի երաժիշտ, ու այսքանով մեր պայմանավորվածությունները չեն սահմանափակվում»,- ասել է սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Երվանդ Վարոսյանը։
Նոր համերգաշրջանում սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, թավջութակահար Միքայել Պետրոսյանն իր մենակատարումներով ուղեգիր է ստացել և Հայաստանը կներկայացնի թավջութակի միջազգային փառատոնում, որը կանցկացվի Սարատով քաղաքում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...