18:09 26.07.2021
Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի տնօրենը, որը մրցույթով ընտրվել էր ընդամենը երկուսուկես ամիս առաջ, Շիրակի մարզպետի որոշմամբ աշխատանքից ազատվել է, իսկ հիմնավորումն այն է, որ տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթում ընթացակարգային խախտում է հայտնաբերվել: Արդեն նախկին տնօրենը որոշումը բողոքարկել է դատարանում: Նրա ներկայացրած հայցը ընդունվել է վարույթ: Միևնույն ժամանակ լիազոր մարմինը՝ մարզպետարանի կրթության վարչությունը, դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել և ընդունման-հանձնման գործընթաց իրականացրել:
Աշխատանքային օրերի հաշվարկով, թիվ 41 դպրոցում տնօրենի մրցույթը պետք է կայանար ապրիլի 14-ին, բայց կայացել է ապրիլի 13-ին: Սա է այն ընթացակարգային խախտումը, որը հիմա տնօրենին պաշտոնանկության հիմք է դարձել: Այնուհանդերձ, հաղթող ճանաչված թեկնածու Արմինե Գևորգյանի հետ աշխատանքային պայմանագիր մարզպետը կնքել է մայիսի 17-ին: Հիմա, ըստ նախկին տնօրենի, պարզվել է, որ տնօրենի մրցույթը ընթացակարգային խախտում ուսումնասիրելու որոշում եղել է մայիսի 14-ին: Երկու որոշումների միջև առկա հակասությունը նախկին տնօրենը բացատրում է սրանով, որ մայիսի 14-ի որոշումը հետին թվով է հայտնվել մարզպետարանի կայքէջում:
«Մայիսի 14-ի նախարարության եզրակացությունը հին թվով կախել են մարզպետարանի կայքէջում․․․ Սրա մեջ էլ կա միտում: Եթե մարզպետը ստացել էր որոշումը, եթե կար խախտում, ապա պետք է դիմեր կառավարման խորհրդին, այդ իսկ պահից դադարեցվեր մրցույթը: Հիմնական մեխը իմ անձն է, հիմնական մեխը հավաստագրի ժամկետն է»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Արմինե Գևորգյանը:
Արմինե Գևորգյանի լիցենզիայի ժամկետը լրացել է մայիսի վերջին: Այսինքն՝ տնօրենի նոր մրցույթին մասնակցելու համար նա նորից պետք է լիցենզիա ստանա և տեղավորվի այն ժամկետներում, երբ նշանակված է նոր մրցույթը: Տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթը կկայանա հոկտեմբերի 7-ին: Իսկ մինչ այդ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կլինի նախորդ մրցույթում կառավարման խորհրդի 3 ձայն ստացած թեկնածուն՝ Հայաստան Հովհաննիսյանը: Ծնողների հետ հանդիպմանն այսօր նա բացատրեց, թե ինչու է ժամանակավոր պաշտոնակատար հենց ինքը նշանակվել:
«Եթե պաշտոնը թափուր է, 3 օրվա ընթացքում լիազոր մարմինը պետք է նշանակի ժամանակավոր պաշտոնակատար: Փոխտնօրենը արձակուրդի մեջ է գտնվում: Ես որոշեցի օգտվել այդ հնարավորությունից և դիմում ներկայացրի լիազոր մարմնին, որ պատրաստ եմ այս աշխատանքը վերցնել իմ պատասխանատվության տակ, մինչև նոր մրցույթի անցկացումը: Այդ որոշումը կայացրի, որովհետև մասնակցել էի մրցույթին ու ծանոթ եմ դպրոցի խնդիրներին»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայաստան Հովհաննիսյանը:
Նոր նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը միևնույն ժամանակ չբացառեց, որ երկու ամիս պաշտոնավարելուց հետո մրցույթին մասնակցելու է:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...