Ադրբեջանական կրակոցները Վերին Շորժա, Սոթք, Երասխ գյուղերի հարևանությամբ խախտում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքը. ՀՀ ՄԻՊ զեկույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+25.09 oC

Ադրբեջանական կրակոցները Վերին Շորժա, Սոթք, Երասխ գյուղերի հարևանությամբ խախտում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքը. ՀՀ ՄԻՊ զեկույցը

17:36 26.07.2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր վաղ առավոտյան՝ 2021 թվականի հուլիսի 26-ին քաղաքացիական բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի հարևանությամբ:
Պարզվել է, որ կրակոցներն արձակվել են Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում գտնվող Սոթքի լեռնանցքի հողմակների տարածքում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերից և ընդհատումներով շարունակվել են տևական ժամանակ:

«Կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, հայկական զինված ուժերի դիրքերից բացի արձակվել են Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Կրակոցները պարզ լսելի են եղել նաև Սոթք գյուղում և Գեղամասար համայնքի այլ մասերում:
Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների, նրանց հրահրած լարված իրավիճակի պատճառով տարհանվել են Սոթքի հանքավայրի աշխատակիցները:

Այն փաստը, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը գիշերը կրակոցների պատճառով ստիպված է եղել դադարեցնել հանքավայրի աշխատանքը, վկայում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ընկերության օրինական ձեռնարկատիրական գործունեությունը խոչընդոտելու, աշխատակիցների իրավունքները կոպտորեն խախտելու, մարդկանց կյանքի համար իրական վտանգի մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է արձանագրում, որ հողմակների այն տարածքը, որտեղից ադրբեջանական զինված ուժերը կրակել են, ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի որոշմամբ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա տրամադրվել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը և այդ ընկերության հետ կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:

Այսինքն՝ հողատարածքը իրավական հիմքով պատկանում է ՀՀ-ում գրանցում ունեցող ընկերության օրինական տիրապետությանը, այն տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ:

Այդ տարածք ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար ներխուժել են 2020թ. նոյեմբերի 25-ին ու դրանով ընկերությանը պատճառել են շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել 2021թ. փետրվարի 5-ին (https://www.ombuds.am/am/site/ViewNews/1515):

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր նաև այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 26-ին՝ վաղ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, կրակոցներ են արձակել նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրի հարևանությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել նաև այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը, Գեղարքունիքից բացի, հուլիսի 26-ին` ժամը 11:30-ի սահմաններում, կրակոցներ են արձակել նաև ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի հարևանությամբ: Լսելի են եղել նաև գյուղում: Կրակոցները վերսկսել են նաև ժամը 15:30-ից և մինչ այս պահը շարունակվում են:

ՀՀ Գեղարքունիքի և Արարատի մարզերի նշված համայնքների անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցների փաստերն ակնհայտ ապացուցում են, որ ՀՀ սահմանային, մասնավորապես` Գեղարքունիքի, Սյունիքի և վերջին օրերին նաև Արարատի (օրինակ` Երասխ գյուղ) մարզերի բոլոր այն հատվածներում, որտեղ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ներկա են ադրբեջանական զինված ծառայողներ, նրանց պահվածքը նույնն է` կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղի ու բերքահավաքի խոչընդոտներ, սպառնալիքներ և այլն:
Նկարագրված կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ինքնին ներկայությունը ՀՀ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:
Նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության, ազատ տեղաշարժի, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները: Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու բնականոն կյանքը:
Գեղարքունիքի և Արարատի մարզերում հուլիսի 26-ի ադրբեջանական կրակոցների փաստերը պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Արման Թաթոյան
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիո. ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենքից»

13:00 25.06.2025

Ռուբիո. ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենքից»

ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված ավիահարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենք ստեղծելուց»: Այս պնդումն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Politico թերթին տված հարցազրույցում: «Նրանք այսօր շատ ավելի հեռու են միջուկային զենք ստեղծելուց, քան մինչև նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այս համարձակ քայլը ձեռնարկելը։ Մի շարք տարբեր բաղադրիչների զգալի վնաս է հասցվել։ […] ...

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ

12:50 25.06.2025

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձ է հղել Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ․ «Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ Նա ձևավորել է դերասանի այն կերպարը, որի համար արվեստը կեցության ձև էր։ Նրա դերակատարումները միշտ հատկանշվել են խոր մտածվածությամբ, կերպարի հոգևոր աշխարհը մինչև վերջ բացահայտելու ճշգրտությամբ։ […] ...

Օլե Վերները նշանակվել է «Լայպցիգի» գլխավոր մարզիչ

12:42 25.06.2025

Օլե Վերները նշանակվել է «Լայպցիգի» գլխավոր մարզիչ

Գերմանական «Լայպցիգը» հայտարարել է Օլե Վերներին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Նախորդ 4 տարիներին 37-ամյա մասնագետը գլխավորել է «Վերդեր» ակումբը: Այդ ընթացքում բրեմենցիները 128 խաղում գրանցել են 52 հաղթանակ, 28 ոչ-ոքի և 48 պարտություն: ...

Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժը

12:35 25.06.2025

Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը։ Ռուտտեին հարցրել են, թե արդյոք նա կվերանայի իր շնորհավորանքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար, այն տեղեկությունների ֆոնին, որ նրանք չեն կարողացել հասնել իրենց հայտարարված նպատակներին: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-25-ը

12:27 25.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-25-ը

Բացահայտվել է 98 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ […] ...

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ

12:20 25.06.2025

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ

«Փյունիկը» Վրաստանում՝ ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել։ Թբիլիսիի «Դինամոյի» հետ հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլը խփել է Սարգիս Մեթոյանը։ «Փյունիկը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 29-ին Վրաստանի բարձրագույն խումբը ներկայացնող «Գարեջիի» հետ։ ...

BACK_TO_TOP