ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն 19 065 եվրո կվճարի ՊԵԿ նախկին աշխատակցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն 19 065 եվրո կվճարի ՊԵԿ նախկին աշխատակցին

17:30 03.02.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս մեկ վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի: ՀՀ քաղաքացի  Եվգենյա Ֆիդանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ ՀՀ՝ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին ներկայացված գանգատի հիման վրա կայացած վճռով Հայաստանը պարտավորվում է Երևանի բնակիչ դիմումատուին վճարել 19 065 եվրո: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ի կայքից:

2009 թվականի փետրվարի 23-ին Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը լուծել է Հարկային պետական ծառայության աշխատակից Եգենյա Ֆիդանյանի աշխատանքային պայմանագիրը: Ֆիդանյանը Կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով  անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնել իր նախկին պաշտոնում և  բռնագանձել իր միջին աշխատավարձը՝ սկսած իրեն աշխատանքից ազատելու պահից մինչև նախկին պաշտոնում իրեն վերականգնելը:

Վարչական դատարանը բավարարել է դիմումատուի երեք պահանջները: Վճռաբեկ դատարանը վճիռն անփոփոխ է թողնել, և 2009 թվականի նոյեմբերի 4-ին այն դարձել է վերջնական:

2009 թվականի նոյեմբերի 29-ին կոմիտեն դիմումատուին վճարել է 1 մլն 197 հազար  ՀՀ դրամ՝ որպես հատուցում 2009 թվականի փետրվարի 23-ից մինչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում նրա գործազրկության դիմաց:

2010 թվականի փետրվարի 25-ից 2011 թվականի հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ԴԱՀԿ-ն և Կոմիտեն 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճռի կատարման առնչությամբ հետագա գործողություններ չեն ձեռնարկել:

 Եվգենյա Ֆիդանյանը դիմել է ՄԻԵԴ: Գանգատը վարույթ է ընդունվել 2013-ին:
 
Համաձայն ընդունվաճ վճռի՝ Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի 

նյութական վնասի դիմաց 14 165 եվրո,  

ոչ նյութական վնասի դիմաց 3 600 եվրո,

ծախսերի և ծախքերի դիմաց 1 300 եվրո:

ՄԻԵԴ-ը մերժել է  դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP