17:55 26.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 26-ին նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփում:
Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հուլիսի 1-26-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 43231 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 61099-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 365 ահազանգ: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1206 արտակարգ դեպք և պատահար, որից 709 հրդեհի դեպքով:
Զեկույցներով հանդես են եկել նաև՝ ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանը, կադրերի վարչության պետ Արման Կարապետյանը: Ըստ կադրերի վարչության պետի զեկույցի՝ մրցութային կարգով իրականացված թափուր պաշտոնների համալրման գործընթացում նախկինում առկա խնդիրները և թերությունները հնարավորինս շտկվել են, որոնց թվում՝ հարցազրույցի փուլի գնահատման համակարգի թերությունը, այն է՝ 0-1-2 բալերով գնահատման համակարգը, ինչը հնարավորություն չէր տալիս արդյունավետ գնահատել մասնակցի գիտելիքները: Այսուհետ բալերով գնահատման համակարգը սահմանվում է 1-ից 5-ը։ Իսկ ամենակարևոր փոփոխությունը՝ դա կրտսեր կազմի հարցաշարերում ներառել միայն մասնագիտական գործունեությանը վերաբերվող հարցեր։ Կադրերի վարչությունը համապատասխան շահագրգիռ վարչությունների հետ համատեղ պատրաստում է նոր հարցաշարեր և թափուր նոր հաստիքների մրցույթներ հայտարարելու ժամանակ արդեն առաջնորդվելու են նոր որոշման պահանջներով։
Հուլիս ամսվա գործունեության արդյունքները ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Մասնավորապես, ներկայացրել են կադրային, տեխնիկական զինվածության վերաբերյալ հարցեր:
Զեկուցվել է, որ Աշոցքում մեկնարկել են հրշեջ փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքները: Շարունակվում է ուշադրության կենտրոնում մնալ Երևանում և մարզերում իրականացվող շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժությունները՝ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության թեմաներով: Համակարգում գոհացուցիչ ցուցանիշ է արձանագրվել նաև Covid-19-ի դեմ պատվաստումների առումով. ծառայողների ավելի քան 66 տոկոսը պատվաստվել է:
Նախարարի պաշտոնակատարն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մեծ պատասխանատվությամբ կատարված աշխատանքի համար։
11:46 25.06.2025
Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Էկոնոմիկայի նախարարՄիայն երեկ Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։ «Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այսպիսով արձանագրում եմ, որ այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
11:35 25.06.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն էՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է։ Տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, արհեստական կառուցվածքների հետ կապված, պատվածքի խճային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտի տեղադրում, աշխատանքներ դաշտամիջյան հատվածներում և այլն։ Շինարարության մեջ ներգրավված են մեծաթիվ մեքենամեխանիզմներ։ Վերակառուցման արդյունքում ունենալու ենք 4 երթևեկելի գոտիով 100կմ-ժամ հաշվարկային արագությամբ 1-ին տեխնիկական կարգի ժամանակակից […] ...
11:20 25.06.2025
Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին գոլն է խփեցլ «Ցրվենա Զվեզդայում»։ Ընկերական խաղում գեղեցիկ հարվածով նա գրավել է Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկայի» դարպասը։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել, իսկ մրցակցի դարպասը գրավել է 23-րդ րոպեին, բացելով խազի հաշիվը։ «Ցրվենա Զվեզդան» հաղթել է 5-0 հաշվով։ ...
11:07 25.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 451 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...
10:44 25.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերի տեսանյութը: ...
10:35 25.06.2025
Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա․ ԱրաղչիԻսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք ագրեսիա սանձազերծեցին Իրանի դեմ, ամրապնդել են Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ շարունակելու իր միջուկային ծրագրի զարգացումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա: Դա ամրապնդում է մեր կամքը, մեզ դարձնում ավելի վճռական և համառ: Մենք մեծ […] ...