Շիրակի մարզում սուբսիդավորված սերմացուով մշակված դաշտերում գարու բերք չի ստացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Շիրակի մարզում սուբսիդավորված սերմացուով մշակված դաշտերում գարու բերք չի ստացվել

19:59 27.07.2021

Շիրակի մարզի այն գյուղացիական տնտեսությունները, որոնք գարի են մշակել սերմացուի տրամադրման պետական ծրագրով, բերք չեն ստացել: Արթիկի տարածաշրջանի Գետափ, Գեղանիստ և Վարդաքար գյուղերում գարու դաշտերում բերքահավաք կազմակերպելն անգամ անիմաստ է: Սերմացուն շատ դեպքերում ընդհանրապես չի ծլել կամ էլ առանց հասունանալու չորացել է: Տարին երաշտային է, հողերն էլ՝ անջրդի, բայց գյուղացիները վստահ են, որ խնդիրը ոչ այնքան եղանակային պայմաններն են, որքան սերմացուն, որը փաստացի Շիրակի մարզի պայմաններում արդյունք չի ապահովել: Գարու սերմացուն գյուղացիներին պետական սուբսիդավորմամբ տրամադրվել է գարնանը:

Արթիկի տարածաշրջանի գյուղերում օգոստոսի 10-ը հացահատիկի բերքահավաքի վերջնաժամկետն է: Մարտի վերջին, ապրիլի սկզբին գարի են ցանում, հուլիսի վերջին ու օգոստոսի սկզբին քաղում: Նույն այս ժամանակացույցով սերմարտադրության պետական ծրագրով գարի են ցանել, մշակել, իսկ հիմա, երբ եկել է բերքահավաքի ժամանակը, դաշտը դատարկ է, բառի բուն իմաստով:

Արթիկի տարածաշրջանի Գետափ գյուղում սուբսիդավորված գնով գարու սերմացու է գնել 8 տնտեսություն, ցանել են 25 հեկտար: Բոլորի մոտ նույն արդյունքն է, ավելի ճիշտ՝ արդյունք չկա: Գյուղացիները համեմատության համար հարևանությամբ մշակած մյուս ցանքերն են ցույց տալիս, որտեղ տեղական՝ իրենց ունեցած գարու սերմացուն են ցանել: Նույն երաշտային պայմաններում ու անջրդի հողերի վրա տեղական սերմացուն հեկտարից 5-10 ցենտներ բերք է ապահովել:

Գետափի գյուղապետն ահազանգել է մարզպետարան ու էկոնոմիկայի նախարարություն: Պարզվել է, որ գարու այն սերմացուն, որը հատկացվել է սուբսիդավորված գնով, վեգետացիոն շատ ավելի երկար ժամանակահատված ունի:

«Լիցենզավորված սերմացու է: Նախարարության լիցենզիաներն անցած է, լաբորատոր փորձաքննություն անցած սերմացու է: Նախարարությունից ճշտել ենք, ասել են՝ վեգետացիան 180 օր է: 180 օրն էլ մեր պայմաններում երկար է, չի հասցնի վեգետացիան: Մեզ մոտ 4-5 ամիս է գարու վեգետացիան: 180 օրը շատ է, չի հասնի և չի քաղվի: Ի սկզբանե մեզ այս օրերի մասին ոչինչ չի ասվել: Սերմացուի անունը, լիցենզավորման թղթերը ցույց են տվել, պայմանագրերը կա կնքված, բայց վեգետացիոն երկար օրերի մասին ոչինչ չի ասվել: Եթե իմանային՝  սերմացուն չէին գնի, չէին ցանի»,- SHANTNEWS-ին ասել է Գետափի գյուղապետ Շիրակ Խաչատրյանը:

Այսինքն՝ ըստ էկոնոմիկայի նախարարության պատասխանի, տվյալ սերմացուն հասունանում է 6 ամսվա ընթացքում: Նույն այս հաշվարկով, եթե այն ցանում են Շիրակի մարզում, մինչև հասունանալը տարածաշրջանում աշնան վերջ կամ ձմեռ է լինում, կարճ ասած՝ սերմացուն կոնկրետ Շիրակի մարզի պայմաններին  հարմար չէ: Գյուղացիները սուբսիդավորված գնով կանխիկ վճարել են ու սերմացուն գնել, իսկ վեգետացիոն երկար ժամանակահատվածի մասին գյուղացիներին նախապես տեղյակ չի պահվել:

Գարու ցանքերում բերքահավաք ընդհանրապես չեն կազմակերպելու, գյուղացիներն են ասում՝ իմաստ չունի: Անգամ որպես անասնակեր դաշտից ոչինչ տուն տանել չեն կարողանա: Ըստ գյուղապետի՝ էկոնոմիկայի նախարարությունից խոստացել են հանձնաժողով կազմել և ուսումնասիրություններ կատարել իրենց գարու ցանքերում: Նույն պետական ծրագրով անցած աշնանը նաև ցորենի սերմացու են գնել, ցանել են, արդյունքից էլ դժգոհ չեն:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP