Պատվաստվել, թե 14-օրյա պարբերականությամբ թեստ հանձնել. ՀՀ առողջապահության նախարարությունում նոր նախագիծ է դրվել շրջանառության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Պատվաստվել, թե 14-օրյա պարբերականությամբ թեստ հանձնել. ՀՀ առողջապահության նախարարությունում նոր նախագիծ է դրվել շրջանառության

18:23 27.07.2021

Շիրակի մարզում ապրիլ ամսից մինչ օրս կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12 հազար մարդ: Պատվաստման ցուցանիշները և մարզում կորոնավիրուսի տարածման տեմպերն են այսօր ներկայացրել մասնագետները: Հիվանդացության քիչ տեմպերով, այնուամենայնիվ, աճ գրանցվում է: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ աշնան կեսին Հանրապետությունում սպասվում է կորոնավիրուսի 4-րդ ալիքը, որը նախորդներից առանձնանում է սրանով, որ շրջանառվում են վիրուսի նոր, ավելի վարակիչ  շտամներ:

Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որն ըստ էության, պատվաստումների ցուցանիշը էականորեն բարձրացնելու գործիք է դառնալու: Առողջապահության նախարարությունը բնակչության աշխատող մասին երկու տարբերակ է առաջարկում՝ պատվաստվել կամ երկու շաբաթը մեկ թեստավորման բացասական արդյունքը փաստող տեղեկանք ներկայացնել:

«Այսօր արդեն շրջանառության մեջ է դրվել նախագիծ: Նախարարի հրամանն է  սանիտարահամաճարակաբանական նորմատիվների վերաբերյալ, որոնց մեջ փոփոխություն է տեղի ունեցել: Մարզպետարանում քննարկել ենք նախագիծը, համաձայն որի՝ մարդիկ, որոնք չեն ընտրում պատվաստման ճանապարհը 14-օրյա պարբերականությամբ, գործատուին պետք է ներկայացնեն բացասական ՊՇՌ պատասխան, իսկ պատվաստվածներն արդեն գործատուին պետք է ներկայացնեն տեղեկանք պատվաստման վերաբերյալ: Նախագիծ է քննարկվում, կարծիքները հաշվի կառնենք, կներկայացնենք նախարարություն և ամենայն հավանականությամբ՝ արդեն գործընթացը կմեկնարկի»,- նշել է  Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:

Նույնը վերաբերում է նաև ուսուցիչներին: Նոր ուսումնական տարում նրանց կթույլատրվի դասարան մտնել, եթե պատվաստված են կամ 14-օրյա պարբերականությամբ թեստավորում են անցնում: Հիմա պատվաստվելու ցանկություն ունեցողները շատ են, բայց պատվաստանյութն է պոլիկլինիկաներում սահմանափակ: Հանրապետությունում արդեն երկու անուն պատվաստանյութ կա, որոնց նոր խմբաքանակներին են սպասում:

Կորոնավիրուսով հիվանդացության տեմպերը մարզում բարձր չեն, բայց բարձրանալու միտում ունեն:  Պոլիկլինիկաներում հսկողության տակ է գտնվում կորոնավիրուսով 81 հիվանդ, իսկ տրիաժ բաժանմունքներում գտնվում է 7 հիվանդ: Մասնագետները կանխատեսում են՝ Covid-ի 4-րդ ալիքն է մոտենում:

«Եթե նայում ենք թվերին, ոնց որ փոքր աճ է գնում: Այնպես որ, վիճակագրական տվյալներից ելնելով՝ մտածում ենք, որ կարող է աշնան առաջին կեսին նորից պարտադրված լինենք կորոնավիրուսային հիվանդանոցներ ունենալ: Սպասվում է 4-րդ ալիքը աշնան առաջին կեսին»,- նշել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Կարինե Տոնոյանը:

Քանի դեռ կորոնավիրուսով հիվանդների թիվը մեծ չէ, Գյումրիում համապատասխան բաժանմունքները փակ են: Բայց աշնան կեսին էլի բժիշկների կանխատեսումներով, COVID բաժանմունքները կվերաբացվեն: Հիմա միայն տրիաժ բաժանմունքներն են գործում, իսկ հոսպիտալացման ենթակա հիվանդներին ուղղորդում են Երևանի բուժհաստատություններ:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

BACK_TO_TOP