«Գրաունդ Արտ Ֆեստ» կամ տեղանքային արվեստի գործերի ստեղծում․ Գյումրիում  մշակութային միջազգային եռօրյա փառատոն է անցկացվելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16.09 oC

«Գրաունդ Արտ Ֆեստ» կամ տեղանքային արվեստի գործերի ստեղծում․ Գյումրիում  մշակութային միջազգային եռօրյա փառատոն է անցկացվելու

19:54 28.07.2021

Ոչ թե Կումայրի պատմական միջուկն ու թանգարանները, այլ  քաղաքի այն հատվածները, որոնք ոչ պակաս մշակութային, պատմական ու տուրիստական այցեքարտ են համարվում, կհայտնվեն  ուշադրության կենտրոնում։ Սա «Գուրբան» հիմնադրամի տեղանքային արվեստի գործերի ստեղծում փառատոնն անցկացնելու գլխավոր պայմանն է եղել։  Որտեղ և ինչ միջավայրում են լինելու մշակութային միջոցառումները՝ փառատոնի կազմակերպիչները հանդես են եկել մամուլի ասուլիսով ու մանրամասներ ներկայացրել։

Օրինակ՝ Գյումրիի երկաթուղու կայարանամերձ հրապարակն ու հարակից տարածքը բացօթյա փառատոնի հարթակներից մեկն է լինելու։

Փառատոնի մասնակիցները գերմանաբնակ արվեստագետներն են նաև, նրանց մի մասն արդեն Գյումրիում է։ Լյուդմիլա Կիրասնովան Գերմանիայի Մյունխեն քաղաքից է եկել։ Սա նրա երրորդ այցելությունն է Գյումրի։ Քիչ թե շատ հասցրել է ծանոթանալ  մշակութային միջավայրին  ու քաղաքի պատմական շինություններին։ Այս փառատոնին քաղաքի որ հատվածում է իր գործերը ներկայացնելու, ընտրությունն իրենն է եղել։

«Վայրն ընտրել եմ ձեր քաղաքային շուկան։ Շուկան կենդանի տարածք է, որտեղ քաղաքացիների տարբեր շերտերի ես հանդիպում, տարբեր մտածողության։ Իսկ արվեստաբանին հենց կենդանությունն է պետք, որ ձեռք տա, շոշափի ու կարողանաս այդ ամենը վրձնել, սա նաև, կարծում եմ՝ ձեր արվեստաբաններին հետաքրքիր կլինի։ Մարդկանց հետ աշխատանքը դա մի  կյանք է, որտեղ արվեստաբանը թաքնված շատ գծեր կբացահայտի»,- ընդգծել է Լյուդմիլա Կիրասնովան։

Մյունխենից են նաև երաժիշտներ Մարկետան ու Լեան։ Գյումրիի փողոցներում երաժշտության հետաքրքիր հնչյուններ կլսենք եռօրյա փառատոնին, շվեյցարական նվագարանով՝ հենդ փենդով, որը թարգմանաբար  նշանակում է ձեռքի կաթսա։ Երաժիշտներն արդեն հասցրել են ծանոթանալ նաև հայկական մշակույթին ու երաժշտարվեստին։

«Երկու շաբաթ է, որ Գյումրիում ենք, ծանոթացել ենք հայ երաժիշտների հետ, լսել ենք հայկական ազգային երաժշտությունը, ու այս օրերին կփորձենք պարապել մեր գործիքով այն ներկայացնել, կարծում ենք՝ հետաքրքիր կլինի։ Երկու տարբեր մշակույթների  ներդաշնակություն ենք ստեղծելու, որը մեզ համար առաջին փորձն է լինելու»,- ասել է Լեա Լիմբոունեն։

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը ևս փառատոնային հարթակ է լինելու հայ և օտարազգի պարարվեստի ներկայացուցիչների համար։ Փառատոնը մեկնարկելու է օգոստոսի 6-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 8-ը։ Մշակութային միջազգային փառատոնն իր շուրջ կհամախմբի ավելի քան 24 արվեստագետների տարբեր երկրներից։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP